Անի Երանյանը Մալդիվներում է /ֆոտո/
Գրեթե մեկ ամիս Մոսկվայում մնալուց հետո դերասանուհի Անի Երանյանն այժմ էլ Մալդիվյան կղզիներում է և վայելում է հանգիստը:
Հայրիկի ու եղբոր հետ Մալդիվներում հայտնվելը պայմանավորված է Անիի հոր ծննդյան տարեդարձով: ”Մարտի 26-ին հայրիկիս ծնունդն էր. որոշեցինք Մոսկվայի ձմեռային տրամադրությունը փոխարինել տաք արևոտ կղզում հանգստանալով”,-ասել է երգչուհին և նշել, որ առաջին անգամ է Մալդիվյան կղզիներում:
”Իրոք այստեղ կարողանում եմ լիարժեք հանգստանալ: Նաև մտքերիս հետ մենակ եմ մնում, ինչը վաղուց չէի կարողանում անել”,-esyes.am-ի հետ զրույցում ասել է դերասանուհին: Երգչուհին նշել է, որ իր համար ամենակարևորն այն է, որ վայելում է հայրիկի ներկայությունը:
Անին Մոսկվա կվերադառնա ապրիլի 4-ին: