08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 2013

Րաֆֆիի քայլերից մտավախություն չունի

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը վստահ է, որ ապրիլի 9-ին տեղի ունենալիք ՀՀ նախագահի երդմնակալության արարողությունը կանցնի պատշաճ մակարդակով: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Զաքարյանն ասաց, որ երդմնակալությանը հրավիրված են միջազգային խորհրդարանական պատվիրակություններ, միջազգային կազմակերպություններ և այլն: Ինչ վերաբերում է Րաֆֆի  Հովհաննիսյանին ու նրա քայլերին, ապա Զաքարյանը նշեց. ”Ես մտավախություն չունեմ Րաֆֆի Հովհաննիսյանի հետագա քայլերից: […]

Շանտաժի լեզվով…

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը անդրադարձել է ԲՀԿ-ականների այն հայտարարությանը, որ ոչ ազատ ու արդար ընտրությունների դեպքում իրենք կհրաժարվեն Երևանի ավագանու մանդատներով: ”ԲՀԿ տարբեր ”կալիբրի” գործիչներ սպառնում են հրաժարվել մանդատներից, եթե Երևանի ավագանու ընտրություններն իրենց ուզած սցենարով չանցնեն։ Դեռ ընտրական գործընթացները չսկսած՝ մարդիկ սկսել են շանտաժի լեզվով խոսել։Հիշեցնեմ, որ մանդատների հրաժարման նախադեպ մենք ունեցել ենք, […]

Ցեղասպանության կանխարգելմանը նվիրված միջոցառում է կայացել ՄԱԿ-ում

Ապրիլի 4-ին ՄԱԿ-ի կենտրոնատեղիում Հայաստանի մշտական ներկայացուցչության ու մի շարք հասարակական կազմակերպությունների հովանավորությամբ անցկացվեց ցեղասպանության կանխարգելմանը նվիրված գիտաժողով, որին մասնակցեցին անդամ պետությունների ներկայացուցիչներ, փորձագետներ ու մեծ թվով օտարերկրյա հյուրեր: Բացման խոսքով հանդես եկավ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը: ՀՀ դեսպանը նշեց, որ ցեղասպանության հանցագործությունը կրկնվում է աշխարհի տարբեր անկյուններում՝ ընդգծելով ցեղասպանության կանխարգելման եւ […]

Ովքե՞ր են սպասում Րաֆֆու սայթաքմանը

Քաղաքական մեկնաբան Տիգրան Աբրահամյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է. ”Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը հերթական հանրահավաքն է անցկացնելու, որն իր թիմակիցների բնորոշմամբ` ապրիլի 9-ի նախերգանքն է լինելու: Ակնկալվում է, որ Ր. Հովհաննիսյանը կամփոփի մարզային այցելությունները, մանրամասներ կներկայացնի ապրիլի 9-ին կայանալիք հավաքի մասին և ընդհանուր գծերով կուրվագծի պայքարի հետագա ընթացքը:Մի քանի խոսք մարզային այցելությունների մասին. Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումները […]

“Այս վհուկն ավելի վատն է”.Ուրուգվայի նախագահը` արգենտինացի գործընկերուհուն /վիդեո/

Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան մամլո ասուլիսից առաջ ոչ կոռեկտ է արտահայտվել իր արգենտինացի գործընկերուհու` Արգենտինայի նախկին նախագահ Նեստոր Քիրշների կնոջ եւ գործող նախագահ Քրիստինա Կիրշների հասցեին: “Այս ծեր վհուկն ավելի վատն է, քան շեղաչքը”,-նախքան ասուլիսի սկսվելը չինովնիկներից մեկին ասել է Մուխիկան` չնկատելով, որ բարձրախոսներն արդեն միացված են, գրում է “El Observador”-ը: Ամենայն հավանականությամբ նա նկատի է ունեցել […]

Տարոնը եկել է, այս ամենը եղել է /վիդեո/

“Փակ շուկան, ամենաանօրինական զարմանալի բանն է. մեկը մի հատ քոլիկ է ուզում սարքել, բա ոչ մեկը չի մտածում, մեջներն այդքան ճարտապետ կա նստած, բա ոչ մեկը չի ասում այ ընգեր` ի՞նչ ես անում”,-այսօր լրագրողների հետ հանդիպանն ասաց քանդակագործ Լևոն Թոքմաջյանը: Սակայն նա չի կարծում, որ այս խնդիրների մեղավորը քաղաքապետ Տարոն Մարգարյանն է: ”Ամբողջ քաղաքը միապաղաղ […]

Միջազգային հանրությունը համաձայնել է Իրանի միջուկային ծրագրերի իրականացմանը

Իրանի միջուկայինծրագրերի վերաբերյալ Ալմա-Աթայում ընթացող կոնֆերանսին միջազգային միջնորդների  “վեցնյակը” հայտնել է իր պատրաստակամության մասին` ճանաչել ուրանի հարստացման` Թեհրանի իրավունքը: Ի պատասխան դրա` Թեհրանը պետք է ապացույցներ ներկայացնի, որ այն օգտագործվելու է բացարձակապես խաղաղ նպատակներով, գրում է “pracda.ru”-ն: Միջնորդները հույս են հայտնել, որ իրանական կողմը հստակ պատասխան կտա նախկինում հնչեցրած հարցերին: ԵՄ ներկայացուցիչների խոսքով` վստահության քայլերը պետք է […]

Ծառուկյանի հիմնադրամն է խաբում, թե Ծառուկյանին է խաբում /ֆոտո/

Henaran.am –ին են դիմել մի խումբ սիսիանցիներ: Ըստ նրանց, Սիսիանում գարնանայի “էտը”  զուգադիպեց դեռեւս անցյալ տարվա օգոստոսին սկսված ու սառեցված եւ միայն օրերս վերսկսված` մարզադահլիճի կառուցման աշխատանքներին:  Այն նախաձեռնել է “Գագիկ Ծառուկյան” բարեգործական հիմնադրամը: Մեկ ամսվա ընթացքում Սիսիանում անխնա  կտրվեց  30-35 հաստաբուն ծառ: Ըստ սիսիանցիների, այդ ծառերը սղոցարան են տանում: “Զարմանալի է, որ համայնքի ղեկավար […]

“YouTube”-ը կփակվի 10 տարով /վիդեո/

Ապրիլի 1-ին նշվում է Ծիծաղի օրը: Այս առիթով հավանաբար ամենահնարամիտ կատակով է հանդես եկել “Youtube” հոսթինգը, որի պաշտոնական բլոգում մարտի 31-ին հայտնվել էր մի հայտարարություն, ըստ որի ապրիլի 1-ի կեսգիշերից կայքն անհասանելի կլինի: հայտարարության մեջ նշվել է, որ այն փակ կլինի 10 տարի, որպեսզի ղեկավարությունը կարողանա ընտրել հաղթողին` բոլոր ներբեռնված հոլովակներից: Ներկայացուցիչները նշել են, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄարտիՄայիսի

Ամենաընթերցված