08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

“Այս վհուկն ավելի վատն է”.Ուրուգվայի նախագահը` արգենտինացի գործընկերուհուն /վիդեո/

Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան մամլո ասուլիսից առաջ ոչ կոռեկտ է արտահայտվել իր արգենտինացի գործընկերուհու` Արգենտինայի նախկին նախագահ Նեստոր Քիրշների կնոջ եւ գործող նախագահ Քրիստինա Կիրշների հասցեին: “Այս ծեր վհուկն ավելի վատն է, քան շեղաչքը”,-նախքան ասուլիսի սկսվելը չինովնիկներից մեկին ասել է Մուխիկան` չնկատելով, որ բարձրախոսներն արդեն միացված են, գրում է “El Observador”-ը:

Ամենայն հավանականությամբ նա նկատի է ունեցել Քրիստինա եւ Նեստոր Կիրշներներին: Սակայն այս լուրի հրապարկումից մեկ ժամ անց Խոսե Մուխիկան լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ասել է, թե ինքն Արգենտինայի մասին չէ խոսել եւ հրաժարվել է մեկնաբանել իր խոսքերի իմաստը:

Ամեն դեպքում, Արգենտինայի ԱԳ նախարար Էկտոր Տիմերմանը Մուխիկայի արտահայտություններն “անթույլատրելի” եւ “զրպարտչական” է անվանել եւ հայտարարել, որ դրանք արատավորում են հանգուցյալի հիշատակը:

Արգենտինան Ուրուգվային բողոքի նոտա է ներկայացրել: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ