“YouTube”-ը կփակվի 10 տարով /վիդեո/
Ապրիլի 1-ին նշվում է Ծիծաղի օրը: Այս առիթով հավանաբար ամենահնարամիտ կատակով է հանդես եկել “Youtube” հոսթինգը, որի պաշտոնական բլոգում մարտի 31-ին հայտնվել էր մի հայտարարություն, ըստ որի ապրիլի 1-ի կեսգիշերից կայքն անհասանելի կլինի:
հայտարարության մեջ նշվել է, որ այն փակ կլինի 10 տարի, որպեսզի ղեկավարությունը կարողանա ընտրել հաղթողին` բոլոր ներբեռնված հոլովակներից: Ներկայացուցիչները նշել են, որ 8 տարվա աշխատանքի ընթացքում իրենց վերջապես հաջողվել է հավաքել անհրաժեշտ քանակությամբ նյութեր, որպեսզի սկսեն ընտրել լավագույնները: “Ընդ որում, Psy “Gangnam Style” հոլովակը, որը 1,5 մլրդ դիտում է ունեցել, նույն հնարավորությունները կունենա, ինչ որ որեւէ սիրողական հոլովակ, որը 40 դիտում է ունեցել”,-հավաստիացրել է ընկերության գլխավոր տնօրեն Սալար Կամանգարը: Օգտատերերին խորհուրդ է տրվել անմիջապես դիտել սիրելի հոլովակները, քանի դեռ պորտալը չի փակվել:
Որոշ մեկնաբաններ համոզված են, որ դա ապրիլմեկյան կատակ է, մյուսներն էլ մտահոգ են եւ փորձում են ստուգել` արդյոք դա իսկապես կատակ է:
“YouTube” վիդեոհոսթինգն ստեղծվել է 2005-ին, 2006-ին այն գնեց “Google” ընկերությունը 1.65 մլրդ դոլարով: Մարտի 20-ին ընկերությունը հայտարարեց, որ վիդեոհոսթինգի ամսական աուդիտորիան 1 մլրդ-ի է հասել: