26 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

Րաֆֆիի քայլերից մտավախություն չունի

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը վստահ է, որ ապրիլի 9-ին տեղի ունենալիք ՀՀ նախագահի երդմնակալության արարողությունը կանցնի պատշաճ մակարդակով: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Զաքարյանն ասաց, որ երդմնակալությանը հրավիրված են միջազգային խորհրդարանական պատվիրակություններ, միջազգային կազմակերպություններ և այլն:

Ինչ վերաբերում է Րաֆֆի  Հովհաննիսյանին ու նրա քայլերին, ապա Զաքարյանը նշեց. ”Ես մտավախություն չունեմ Րաֆֆի Հովհաննիսյանի հետագա քայլերից: Մենք փորձեցինք լուրջ ընդունել նրա գործողությունները, բայց սխալվեցինք: Նրա տրամաբանությունը կապ չունի երկրի սոցիալական իրավիճակի հետ: Նրա  և նրա թիմի մարտավարությունը վտանգավոր է մեր երկրի զարգացման համար: Ինչ արագությամբ պիկը բարձրանում է, այնքան արագ էլ իջնում է: Եթե նրանք չեն ընկալվում որպես ընդդիմություն, ինչպես կարող են ընկալվել որպես իշխանություն”:

Պատգամավորը նաև շեշտեց, որ Հայաստանում ընտրական տրամադրությունները մշտապես շաղկապված են լինում, և նախագահի ընտրություններից հետո ստեղծված տրամադրությունները որոշակի անդրադարձ կունենան ավագանու ընտրությունների վրա:

”Մեր թիմն այս 4 տարիների ընթացքում աշխատել է բավականին արդյունավետ` արձանագրելով լավ արդյունքներ։ Ունենք բացթողումներ, լուծման անհրաժեշտ խնդիրներ, ունենք Երևան քաղաքի դեմքը փոխելու, ավելի քաղաքային պայմաններին համահունչ դարձնելու խնդիր”,-եզրափակեց նա:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ