08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Տարոնը եկել է, այս ամենը եղել է /վիդեո/

“Փակ շուկան, ամենաանօրինական զարմանալի բանն է. մեկը մի հատ քոլիկ է ուզում սարքել, բա ոչ մեկը չի մտածում, մեջներն այդքան ճարտապետ կա նստած, բա ոչ մեկը չի ասում այ ընգեր` ի՞նչ ես անում”,-այսօր լրագրողների հետ հանդիպանն ասաց քանդակագործ Լևոն Թոքմաջյանը: Սակայն նա չի կարծում, որ այս խնդիրների մեղավորը քաղաքապետ Տարոն Մարգարյանն է: ”Ամբողջ քաղաքը միապաղաղ կառուցվեց, բայց դա ոչ մի կապ չունի այսօրվա մեր քաղաքապետի դիմանկարի հետ: Տարոնը եկել է, այս ամենը եղել է: Այն ինչ-որ ուզում է Տարոնն անի, գովելի է, նա ունի մեծ անցած ճանապարհ, իսկ Ավանը դրախտ է դարձրել: Այն օրն այնտեղ էի ու երանի տվեցի այնտեղի բնակիչներին, Սայաթ-Նովայի քանդակը տեղադրեցի… պետք է ճիշտ գնահատական տալ` և լավը և վատը”,-նշեց նա:

Ասուլիսի մյուս բանախոսը` գրականագետ Դավիթ Գասպարյանը, Տարոն Մարգարյանի աշխատանքը բարձր է գնահատում, սակայն նրան խորհուրդ է տալիս ավելի համարձակ լինել:

Նա Երևանի նոր ավագանուն խնդրում է հետևողական լինել քաղաքի մայթերի ու անցումների մաքրության հարցում, դադարեցնել շենքերի վերին հարկերի կառուցապատումը, ջրել ծառերը:

Իսկ Թոքմաջյանն ավագանուն խնդրում է Երևանի լավագույն հնությունների նկատմամբ մի քիչ աչալուրջ լինել: ”Երևի հին Երևանից բան չի մնա, ու վերջին մոհիկանը կլինի իմ քանդակած Կարաբալան: Ժամանակին ասում էինք` Երևանը թանգարան է բաց երկնքի տակ, այսօր պիտի ասենք սրճարան ու ռեստորան է, էլիտար շենքեր են բաց երկնքի տակ”,-շեշտեց նա: Քանդակագործը կարծում է, որ նորը պետք է լինի, սակայն չպիտի քանդել հնությունները, կառուցել միայն բարձահարկ շենքեր, որոնք ծածկում են քաղաքի գեղեցիկ տեսարանները: 

Իսկ Գասպարյանին Երևանի ներկայիս տեսքը գրավում է: 

”Ինձ Երևանի կերպարի խաթարման առումով դուր չեն գալիս այն շինությունները, որոնք վերևում դնում են, միասնական ոճի չբերած քրդի յուբկա է դառնում: Բայց ինձ դուր է գալիս, բացառիկ լավ է օրինակ` Հյուսիսային պողոտան, այդ փողոցը նախաձեռնված է այդպես: Թամանյանի նախագծում այլ էր, հիմա այս ձևով էլ է ընդունելի: Քաղաքը փորձադաշտ չէ, բայց մենք դժվարությամբ ենք ընտելանում փոփոխմանը: Լավագույն լուծումն այն կլինի, որ հները հավաքեն մի տեղ ու դա էլ լինի հին Երևան”,-կարծում է նա:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ