Ծառուկյանի հիմնադրամն է խաբում, թե Ծառուկյանին է խաբում /ֆոտո/
Henaran.am –ին են դիմել մի խումբ սիսիանցիներ: Ըստ նրանց, Սիսիանում գարնանայի “էտը” զուգադիպեց դեռեւս անցյալ տարվա օգոստոսին սկսված ու սառեցված եւ միայն օրերս վերսկսված` մարզադահլիճի կառուցման աշխատանքներին: Այն նախաձեռնել է “Գագիկ Ծառուկյան” բարեգործական հիմնադրամը:
Մեկ ամսվա ընթացքում Սիսիանում անխնա կտրվեց 30-35 հաստաբուն ծառ: Ըստ սիսիանցիների, այդ ծառերը սղոցարան են տանում:
“Զարմանալի է, որ համայնքի ղեկավար Աղասի Հակոբջանյանի` Սիսիանի որոշ բնակիչների` տարիներ ի վեր ձգվող` բմբուլ թափող ու շենքերի վրա ստվեր գցող ծառերը ՙկտրելու դիմում-խնդրանքներն ի կատար ածեց հենց հիմա:
Տեսնես խի՞ չի նույն սիրով ու եռանդով արձագանքում նաեւ Սիսիանը կեղտից, փոշուց, ցեխից ու ջրափոսերից ազատելու` արդեն 5 տարի ձգվող խնդրանք-դիմումներին”,-գրում են սիսանցիները:
Սակայն ոչ բոլոր բնակիչներն են քաղաքապետին խնդրել իրենց ”ՙփրկել” ծառերից: Կան նաեւ եղել են նաեւ դժգոհողներ, որոնց քաղաքապետը հավաստաիցրել է, որ կարեւոր գործի համար է: Մարզադահլիճի կառուցմանը պիտի համայնքը ներդրում անի, եւ ԲՀԿ-ական քաղաքապետը որոշել է ծառերը կտրել, սղոցարանում մշակել եւ օգտագործել որպես շինանյութ:
“Կամ` “Գագիկ Ծառուկյան՚” բարեգործական հիմնադրամն է սիսիանցիներին խաբում, կամ` Սիսիանի քաղաքապետն է խաբում հիմնադրամին եւ սիսիանցիներին` համայնքային ներդրում անելու մեջ”,-նշված է Henaran.am-ին ուղարկած նամակում: