12 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 2013

՛՛Մարդիկ ուզում էին Երևանից սկսել, փաստորեն նորից ուշացան…՛՛. ՄԻՊ-ը չհասկացավ

Այսօր Ազգային ժողովում մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցը ներկայացնելու ժամանակ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն իր ակնարկով շփոթության մեջ գցեց ՄԻ պաշտպան Կարեն Անդրեասյանին:  Վերջինս խորհրդարանին ներկայացնում էր իր տարեկան զեկույցը: Հայաստանում մարդու իրավունքների վիճակի հետ կապված հարց ուղղվեց նրան, պաշտպանը պատասխանեց, թեարդեն սկսել են ուշադրություն դարձնել այդ խնդիրների վրա: Նիստը վարող Շարմազանովը տեղից ակնարկեց՝ ՛՛բա մարդիկ ուզում էին Երևանից սկսել, փաստորեն նորից ուշացան՛՛: Անդրեասյանը մի պահ շփոթվեց, չհասկացավ Է. […]

՛՛Զարմանալի է, թե որքան աներես կարող են լինել որոշները՛՛

Ի պատասխան ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ ՛՛երեկ մենք տեսանք ՀՀ քաղաքացու նկատմամբ վերաբերմունքը, տեսանք, թե ինչ է նշանակում ապահով Հայաստան կարգախոսը. մարդուն հարվածում էին միայն այն բանի համար, որ մարդն ուզում էր իրացնել իր՝ խաղաղ երթ անցկացնելու իրավունքը: Սա է ապահով Հայաստանը՛՛, հայտարարության, ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյան ասել է. “Զարմանալի է, թե որքան աներես […]

Իրինա Շեյկի հերթական կրքոտ ֆոտոշարքը /ֆոտո/

Ռուս մոդել եւ ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի սիրելին` Իրինա Շեյկը, երկրպագուներին ուրախացրել է հերթական ֆոտոշարքով: Լուսանկարներն արվել են “Dynamite” մոդայիկ ապրանքանիշի համար, որը Շեյկին ընտրել է որպես իր ամառային գովազդային արշավի դեմք: Ի դեպ, Իրինայի հիանալի կազմվածքը լավ մարզումների արդյունքն է: Նա իր միկրոբլոգում երկրպագուների հետ կիսվել է գերազանց արտաքինի իր գաղտնիքով: Պարզվում է, որ Շեյկը […]

Անդրեն, Հայկոն, Ավետը … մի քիչ նորաձևությունից

Նորաձևության բլոգեր Մարիաննա Քաբաբյանը Henaran.am-ի հետ զրույցում բացահայտում է հայկական շոու բիզնեսի ոճային տղամարդկանց: Որպես նորաոճ երգիչ նա առանձնացրեց Հայկոյին: ”Ինչպես աղջիկներից Նազենին է միշտ իր ոճում, այնպես էլ պիտի նշեմ Հայկոյին, ով միշտ տղամարդկային է ու զուսպ, շատ նորաձև ու գալանտնի, սոլիդ ու գեղեցիկ: Իր ոճն եմ շատ հավանում”,-ասաց բլոգերն՝ առանձնացնելով նաև մեկ այլ […]

Չի կարելի ամեն ինչում մեղադրել նախագահին. Ջիվան Գասպարյան /վիդեո/

ՀՀ վաստակավոր արտիստ, հայտնի դուդուկահար Ջիվան Գասպարյանը համոզված է, որ ապահով եւ նոր հայաստանները պետք է միաձուլել իրար: Փոփոխություններ Ջիվան Գասպարյանը վերջին տարիներին զգում է: Նրա խոսքով` չի կարելի ամեն ինչում մեղադրել նախագահին: “Նախագահը լավնա, թե վատնա, ժողովուրդն էլ պիտի ձգտի դեպի լավը, հո մենակ նախագահը չի”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց դուդուկի վարպետը:  Ջիվան Գասպարյանի հետ […]

Սիսակյան 3 շենքը փլուզվում է, կառավարությունը՝ կքննարկի

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ուղղեց կառավարությանը՝ փոխանցելով Երևանի Աջափնյակ համայնքի Սիսակյան 3 հասցեում գտնվող վթարային շենքի բնակիչների բողոքը: Շենքը վթարային է և շուրջ 70 ընտանիքներ պետք է շտապ տեղահանվեն: Սակայն մարդիկ գնալու տեղ չունեն և շարունակում են բնակվել ամեն վարկյան փլուզման ենթակա իրենց բնակարաններում: Հեղինե Բիշարյանը կառավարությանը փոխանցեց նրանց գրավոր դիմումը, […]

Տարօրինակ միջադեպ “fashion” ցուցադրության ժամանակ /վիդեո/

Նորաձեւության ցուցադրության ժամանակ տարօրինակ դեպք է տեղի ունենում: Մոդելներից մեկը` 2 տղամարդու ուղեկցությամբ, դուրս  է գալիս պոդիում, մի  քանի վայրկյան կանգնում կարճ շրջազգեստով եւ երկար քողով, որից հետո քողն ընկնում է` նրան ետ հրելով. մոդելն “ընդհատակ է անցնում”:

Ով չմիանա մեզ, խզիկ ա սկզբունքով Մազմանյանի մոտ 3 ուսանող է դուրս եկել

”Դասադուլը հայտարարվել է դրսից` ով չմիանա մեզ, խզիկա սկզբունքով”,-այսօր ասուլիսում ասաց Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը` մեկնաբանելով լուրերը, որ ապրիլի 9-ին դասադուլ անողների մեջ եղել են նաև իր ուսանողները: Նա նշեց, որ նախորդ անգամ ևս այդ դասադուլին մասնակցել են իր բուհից 3 ուսանող և որ ինքը դուռը չի փակել, որպեսզի նրանց չթողնի […]

ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Մահմուդ Ահմադինեժադին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադին՝ Իրանի Բուշեհր քաղաքի մոտակայքում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային զոհերի և ավերածությունների պատճառ է դարձել: Սերժ Սարգսյանը խորին վշտակցություն է հայտնել Նախագահ Ահմադինեժադին և Իրանի բարեկամ ժողովրդին` սփոփանքի խոսքեր ուղղելով զոհվածների հարազատներին ու մերձավորներին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄարտիՄայիսի