11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 2013

Ձևացնում են, որ Րաֆֆու կողքին են…

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի տնօրեն Արմեն Մազմանյանը կարծիքով՝ ապրիլի 9-ին հայտնվեցինք նոր Հայաստանում, որտեղ ժողովուրդը Բաղրամյան պողոտայի մոտ վերջապես ունեցավ դիրքորոշում, չլսեց ոչ ոստիկանին, ոչ Րաֆֆի Հովհաննիսյանին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեց Մազմանյանը: Նա նշեց, որ շատերը, ովքեր ձևացնում են, որ Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին են, փորձում են նրան մղել անհնազանդության դաշտ, որ […]

Ադելը չհամբերեց

Ադելը որոշել է երկար ժամանակ չմնալ արձակուրդում: Երիտասարդ մայրիկը, ում որդին ծնվեց 2012-ի հոկտեմբերին, շտապել է ձայնագրման ստուդիա, որպեսզի սկսի նոր ալբոմի աշխատանքները: Սկավառակը կլինի 3-րդը երգչուհու կարիերայի ընթացքում: Իր նախկին աշխատանքների համար երգչուհին մի շարք մրցանակների է արժանացել, այդ թվում եւ “Օսկար”-ի: Դե ինչ, հուսանք, շուտով աշխատասեր երգչուհու երկրպագուները կարող են շնորհավորել նրան ոչ […]

Չեխիայի առաջին փոխվարչապետ, արտաքին գործերի նախարարը կայցելի Հայաստան

ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի հրավերով ապրիլի 10-12-ը պաշտոնական այցով Հայաստան կայցելի Չեխիայի առաջին փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Կարել Շվարցենբերգը: Այցի ընթացքում Չեխիայի առաջին փոխվարչապետին կընդունեն Նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Տեղի կունենան Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատարի եւ Չեխիայի առաջին փոխվարչապետ, ԱԳ նախարարի բանակցությունները և համատեղ մամուլի ասուլիսը: Կարել Շվարցենբերգը […]

Կազինոյի գներ են, Տրոցկու թվի միկրոֆոններ. Շուշան Պետրոսյանի անպատասխան հարցերը

ԱԺ հերթական նիստում 2012 թվականի հաշվեվությամբ հանդես եկող մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը ՀՀԿ-ական Շուշան Պետրոսյանի երեք հարցերին էլ չկարողացավ պատասխանել՝ նշելով, որ այդ հարցերը իրենց բովանդակությամբ իր համար բացարձակ նոր են: ՛՛Հանրապետական՞՞ պատգամավորի հարցերից երկուսը վերաբերվում էին արվեստի երկու ճյուղերին՝ երգարվեստին և կերպարվեստին: Շուշան Պետրոսյանին հատկապես անհանգստացնում է նկարիչների ծանր վիճակն  ու արտիստների իրավունքների […]

Շարմազանովը Փոստանջյանին՝ ճնշեք օմբուդսմենին

“Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը կրկիկն փորձում է սրել կրքերը ԱԺ-ում: Մարդու իրավունքների պաշտպանի 2012 թվականի հաշվետվության քննարկմանը եւս պատգամավորն անմասն չմնաց: Փոստանջյանը պարզվում է շատ հարցեր ունի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին: Դրանցից մեկն էլ առնչվում է մարտի 1- ին տեղի ունեցած դեպքերի քննությանը մարդու իրավունքների պաշտպանի ներգրավվածությանը: Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը գտնում […]

Թետչերի փոխարեն “հուղարկավորել են” թագուհուն, երգչուհուն եւ դերասանուհուն /ֆոտո/

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մագարեթ Թետչերի մահվան լուրն անմիջապես տարածվեց ողջ աշխարհում: Համացանցը “ողողվեց” նրա լուսանկարներով, ում մասին կենսագրական ֆիլմում` “Երկաթե լեդին” վերնագրով,  գլխավոր դերը խաղում է հոլիվուդյան դերասանուհի Մերիլ Սթրիփը: Թայլանդացի լրագրողները տարբերություն չեն գտել Սթրիփի եւ Թետչերի միջեւ: Մահվան մասին ռեպորտաժում նրանք կադրեր են ցուցադրել ֆիլմից: Թայվանցի լրագրողներն “այն աշխարհ են ուղարկել” Մեծ Բրիտանիայի թագուհուն: Թայլանդի “CTi […]

Մենք բաց ենք. Տարոն Մարգարյան

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Բուխարեստի քաղաքապետ Սորին Միրչեա Օպրեսկուն ստորագրել են մտադրությունների հուշագիր, համաձայն որի նախատեսվում է մայրաքաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում ծավալել երկկողմ համագործակցություն: Ողջունելով պաշտոնական այցով Երևանում գտնվող Բուխարեստի քաղաքապետին և պատվիրակության անդամներին` Տարոն Մարգարյանը, համառոտ ներկայացնելով Երևանի կառավարման համակարգն ու առաջնահերթությունները, նշել է, որ այսօր համագործակցության լայն հնարավորություններ և հեռանկարներ կան ինչպես […]

ԱԺ նախագահն ընդունեց Բելառուսի ԱԺ Ներկայացուցիչների պալատի նախագահին

Ապրիլի 10-ին  ՀՀ ԱԺ  նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ նախագահի պաշտոնի ստանձնման հանդիսավոր արարողությանը մասնակցելու առիթով Հայաստան ժամանած Բելառուսի Հանրապետության  ԱԺ Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահը բարձր գնահատեց հայ-բելառուսական հարաբերությունների ներկա մակարդակը եւ կարեւորեց  համագործակցության հետագա ընդլայնումը բոլոր ոլորտներում: Հովիկ Աբրահամյանի խոսքով` լավ են զարգանում նաեւ միջխորհրդարանական կապերը, ինչին […]

Միշոյի սիրտը /ֆոտո/

Ռեփեր Միշոյի անձնական կյանքը վերջին շրջանում կրկին հայտնվել է հասարակության ուշադրության կենտրոնում: Չնայած` ռեփերն իր սիրային կապի մասին պարզաբանումներ դեռեւս չի տալիս, նրա “ինստագրամյան” էջում հայտնաբերել ենք մի շարք լուսանկարներ, որտեղ Սոնա անունով մի աղջկա ընկերակցությամբ է: Ի դեպ` նման մտերմիկ լուսանկարներ առկա են նաեւ Սոնայի էջում: Միշոյի հավանական ընտրալը, որի հայրը ռեփերի դաջվածքներից մեկի հեղինակն է, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄարտիՄայիսի