Կազինոյի գներ են, Տրոցկու թվի միկրոֆոններ. Շուշան Պետրոսյանի անպատասխան հարցերը
ԱԺ հերթական նիստում 2012 թվականի հաշվեվությամբ հանդես եկող մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը ՀՀԿ-ական Շուշան Պետրոսյանի երեք հարցերին էլ չկարողացավ պատասխանել՝ նշելով, որ այդ հարցերը իրենց բովանդակությամբ իր համար բացարձակ նոր են:
՛՛Հանրապետական՞՞ պատգամավորի հարցերից երկուսը վերաբերվում էին արվեստի երկու ճյուղերին՝ երգարվեստին և կերպարվեստին: Շուշան Պետրոսյանին հատկապես անհանգստացնում է նկարիչների ծանր վիճակն ու արտիստների իրավունքների պաշտպանության հարցերը: Երգչուհի պատգամավորն ասաց.
՛՛Ես օրինակ՝ առիթ եմ ունեցել երգելու Տրոցկու թվի միկրաֆոնով՛՛: Իսկ կերպարվեստում յուղաներկերի գինն ու արվեստանոցներ ունենալու հարցը հատկապես այսպես մեկնաբանվեց այդ ասպարեզում նույնպես քաջատեղյակ պատգամավորի կողմից. ՛՛Կիրառությունից դուրս է մնացել արվեստանոց բառը: Նկարիչները ստիպված վաճառում են իրենց արվեստանոցները,քանի որ կազինոների չափ հարկ է գանձվում նրանցից: Յուղաներկերն էլ թանկ են՛՛:
Երրորդ հարցը վերաբերում էր Քարվաճառի դիրքերում ծառայող զինվորների առողջական խնդիրներին: Շուշան Պետրոսյանը նշեց, որ այդ դիրքերում ծառայողները վերադառնում են ողնաշարի բազմաթիվ խնդիրներով, քանի որ դիրքերի անհարմարության պատճառով օրական 65 կգ բեռ են տանում մեջքով: Պատգամավորն առաջարկում է այդ տարածքում ծառայած զինվորներին գոնե մեկ ամիս անվճար վերականգնողական կուրսեր տրամադրել:
Կարեն Անդրեասյանը խոստացավ անպայման անդրադառնալ այդ հարցերին. ՛՛Հուսամ հաջորդ տարվա հաշվետվության ժամանակ կկարողանամ սպառիչ պատասխան տալ: Իսկ այս պահին ինձ աշակերտի նման եմ զգում, քանի որ այդ ոլորտներում այդ խնդիրները ինձ համար բացաձակապես նոր են՛՛: