12 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 2013

Ծառուկյանը հանդիպել է նախագահին Ժամանակ

Թերթի տեղեկություններով՝ նախօրեին Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը ԲՀԿ պատգամավորները եւ այլ անդամներ մասնակցել են ոչ թե սեփական որոշմամբ կամ ցանկությամբ, այլ երկուստեք պայմանավորվածության արդյունքում։ Ճիշտ է, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը չէր մասնակցում արարողությանը եւ իր քայլը պատճառաբանելու համար մեկ օր առաջ մեկնել էր Մոսկվա, բայց մոտ քսան կուսակիցների հրահանգել էր, որ մասնակցեն։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ […]

Քաղաքական դաշտը դատարկվեց. 168 ժամ

Երեկ` ապրիլի 9-ին հաջորդած առաջին օրը` Հայաստանում մի տեսակ դատարկություն էր: Այնպիսի տպավորություն էր, որ կյանքը, գոնե քաղաքական կյանքը կանգ է առել: Ապրիլի 9-ին տեղի ունեցած իրադարձությունների հիմնական մասնակիցները` բացառությամբ “Ժառանգության” մեկ-երկու անդամների, կարծես ընդհատակ էին անցել: “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ում հասարակությունը փետրվարի 18-ից հետո լսում էր բառացիորեն ամեն օր, երեկ լուռ էր: Ոչ […]

Բացի վարչապետից . Հայկական ժամանակ

Նախօրեին ՀՀ կառավարությունն իր ողջ կազմով, համաձայն ՀՀ Սահմանադրության 55 հոդվածի պահանջի, հրաժարական է տվել: Սերժ Սարգսյանը ստորագրել է համապատասխան հրամանագիրը եւ ընդունել կառավարության հրաժարականը: Այլեւս նախկին կառավարությանը մաս կազմող անձինք նախօրեից շարունակում են պաշտոնավարումը որպես ժամանակավոր պաշտոնակատարներ: Սահմանադրության նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն, Սերժ Սարգսյանը, խորհրդակցելով պատգամավորական խմբակցությունների հետ, տասնօրյա ժամկետում պետք է նոր […]

Յիրիկյանը հասկացել է ռուսերեն է պետք սովորել.Չորրորդ ինքնիշխանություն

Սերժ Սարգսյանի երդմնակալությանը, ի թիվս այլ բարձրաստիճան պաշտոնյաների, մասնակցում էին նաեւ Երեւանի նախկին քազաքապետ, ներկայում “Գազպրոմբանկ” ՓԲԸ նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանն ու ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Մոսկվայից ժամանած Կարեն Կարապետյանը մենակ չէր: Նրա հետ էր “Հայռուսգազարդ” ՓԲԸ-ի վարչության նախագահ-գլխավոր տնօրեն` Վարդան Հարությունյանը: Կարեն Կարապետյանն ու Ռալֆ Յիրիկյանը հայտնվեցին թերթի թղթակցի ուշադրության կենտրոնում այն […]

Ջհանգիրյանը Րաֆֆու աղոթքին չի մասնակցել /վիդեո/

ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը չի պատրաստվում մեկնաբանել ապրիլի 9-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցածը: Henaran.am-ի հարցին, զուգահեռներ կան արդյոք 2008 թվականի մարտի մեկյան իրավիճակի եւ երեկվա իրադարձությունների միջեւ, ՀԱԿ պատգամավորը պատասխանեց մեկ բառով ՝ “no cmment”: Նախկին զինդատախազ, ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն ասաց, որ իրականում ոչ մի բան էլ չի եղել. ՛՛Երեկ ես արտակարգ ոչ մի […]

Պայթյունը կարող է կրկնվել

Ազգային ժողովի ՛՛Հայ ազգային կոնգրես՛՛ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամին անդրադարձավ Շիրակի մարզում ռուսական ռազմաբազայի հրաձգարանի տարածքում տեղի ունեցած ականի պայթյունի հետևանքով մահացած երկու տղաների մահվան դեպքին և հարցրեց, թե ով է պատասխան տալու այս ողբերգության համար”: Պատգամավորի հարցին պատասխանեց պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը: Ասաց, որ ՌԴ 102 ռազմական բազան օգտագործվում […]

Սեյրան Օհանյանի մոտ

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը ապրիլի 10-ին ընդունել է Հայաստանում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի նախկին հրամանատար գնդապետ Օլեգ Սմիրյոնովին և ռազմաբազային նորանշանակ հրամանատար, գնդապետ Անդրեյ Ռազինսկիին: Սեյրան Օհանյանը իր խոսքում նշել է, որ ռազմաբազան վերջին տարիներին մեծ ձեռքբերումներ է ունեցել մարտական պատրաստության գործում: Նախարարի պաշտոնակատարը շնորհակալություն է հայտնել նախկին հրամանատար Օլեգ Սմիրյոնովին համակողմանի արդյունավետ […]

ԱՄՆ-ի նախագահը երեք հարյուր ձայնի համար ծեծ էր ուտում՝ նորմալ է /վիդեո/

Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մեզմանյանը երեկ ներկա է եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը:  ՛՛Ես եղել եմ երդմնակալությանը և շատ ուրախ էի, որ այդքան զուսպ էր, այդքան հավաք, առանց ավելորդ շոուների՝ կարճ, կոռեկտ, պրատակոլնի ինագուրացիա էր, ինձ դա բավարարեց այդ իմաստով՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Հարցին՝ նորմա՞լ է համարում, որ մի […]

Սեքսի համար լավագույն օրը հինգշաբթին է. սեքսոպաթոլոգը նշում է օպտիմալ տարիքը, ժամը /վիդեո/

Սեռական հարաբերությունների համար լավագույն տարիքը 18-ն է, օրվա ընթացքում ամենալավ ժամանակը գարունն է, շաբաթվա լավագույն օրը հինգշաբթին է, իսկ օրվա մեջ լավագույն ժամը գիշերվա 4-6-ն է: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց սեքսոպատոլոգ, հոգեթերապևտ Մարատ Զաքարյանը: Սեքսոպաթոլոգի հետ զրույցի հետաքրքիր մանրամասները դիտեք տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄարտիՄայիսի