15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Յիրիկյանը հասկացել է ռուսերեն է պետք սովորել.Չորրորդ ինքնիշխանություն

Սերժ Սարգսյանի երդմնակալությանը, ի թիվս այլ բարձրաստիճան պաշտոնյաների, մասնակցում էին նաեւ Երեւանի նախկին քազաքապետ, ներկայում “Գազպրոմբանկ” ՓԲԸ նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանն ու ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Մոսկվայից ժամանած Կարեն Կարապետյանը մենակ չէր: Նրա հետ էր “Հայռուսգազարդ” ՓԲԸ-ի վարչության նախագահ-գլխավոր տնօրեն` Վարդան Հարությունյանը: Կարեն Կարապետյանն ու Ռալֆ Յիրիկյանը հայտնվեցին թերթի թղթակցի ուշադրության կենտրոնում այն պարզ պատճառով, որ վերջիններիս անուններն անընդհատ շրջանառվում են ՀՀ վարչապետացուների ցանկում:

Նրանք երկուսն էլ չնայած ներկայացված չեն հայաստանյան քաղաքական դաշտում, այնուամենայնիվ, հասարակական-քաղաքական որոշ շրջանակներ պարբերաբար խոսում են նրանց քաղաքական ամբիցիաների մասին:Ավելին` թերթի հասած տեղեկություններով, Ռալֆ Յիրիկյանն անգամ ինտենսիվ ռուսերեն է սկսել պարապել:

Ինֆորմացիան շրջանառողները սա բացատրում են նրանով, որ Յիրիկյանը ցանկանում է առաջիկայում հարաբերություններ հաստատել ռուսական իշխանությունների հետ, քանի որ հասկացել է` Հայաստանում քաղաքական բարձր պաշտոնի հասնելու համար կարեւոր է ռուսների խոսքը, ըստ այդմ պետք է հիմիկվանից սկսել “մերձեցման” գործընթացը, եւ դրա համար կարեւոր է ուղիղ, առանց միջնորդների եւ թարգմանիչների հաղորդակցություն:

Թերթը հենց այս թեմաներով էլ զրուցել է Կարեն Կարապետյանի եւ Ռալֆ Յիրիկյանի հետ, նրանք երկուսն էլ կտրականապես հերքել են շրջանառվող լուրերը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ