12 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 2013

ԿԸՀ-ից տեղեկացնում են

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունները և կուսակցությունների դաշինքը 2013թ. մայիսի 5-ի Երևանի ավագանու ընտրությունների համար ձևավորված տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակելու հայտերը կարող էին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնել մինչև 2013թ. ապրիլի 10-ը` ժամը 18:00-ն: Սահմանված ժամկետում ՀՀ Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունները և կուսակցությունների դաշինքը նշանակումներ են կատարել բոլոր 464 տեղամասային ընտրական […]

“Մարտի 1-ի” եւ “ապրիլի 9-ի” տարբերությունը. մինչեւ մայիսի 5-ը

Առաջին մտածումը, որը լուսարձակի տակ պետք է բերել “Ազատություն”-“Բաղրամյան”- Ծիծեռնակաբերդ-հաղթանակ ժողովրդային շարժման ողղության վրա արձանագրված միջադեպերի սահմանափակ մնալու կարեւոր երեւութին է վերաբերվում։ Այլապես, ժողովրդային ցասման, դեպի նախագահական պալատ բազմամարդ քայլերթի, տրամադրությունների շիկացման ամբոխային երեւույթները շատ արագ համոզում էին, որ երկրորդ “մարտի մեկը” պատրաստ ենթահող ուներ Երևանի փողոցներում։   Այս պահին եւս երկկողմանիորէն նկատվեց նման պատահարներ […]

Սիրիայի ապագան կորոշվի Ստամբուլում. Դավութօղլու

Ապրիլի 20-ին Ստամբուլում կկայանա “Սիրիայի ընկերների” հերթական հանդիպումը, որի ժամանակ կքննարկվեն երկրի ապագան եւ իրավիճակի կայունացման համար անհրաժեշտ քայլերը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն, հաղորդում է “Anadolu” գործակալությունը: Նա նշել է, որ հանդիպմանը կմասնակցի նաեւ ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերին, որի հետ հեռախոսազրույցի ընթացքում Դավութօղլուն արդեն քննարկել է հանդիպման մանրամասները: Սպասվում է, […]

Երեւանի ընտրությունների մասին Ադիբեկյանի վերջին թվերը

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն այսօր Հենարան մամուլի ակումբում անդրադարձավ Երևանի խնդիրներին` ներկայացնելով, թե բնակիչներն  ինչպես են տրամադրված դրանց լուծմանը: “Երևանի տարբեր համայնքներում տարբեր տրամադրվածություն, տարբեր խնդիրներ կան, թեև կան նաև խնդիրներ, որոնք ընդհանուր են բոլոր համայքների համար”,-ասաց սոցիոլոգը: Ըստ հարցումների` առավել գոհ են մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա, Նոր-Նորք վարչական շրջանների բնակիչները, մասամբ գոհ են Դավիթաշենի, Շենգավիթի բնակիչները, առավել […]

Հոլիվուդը Գյումրիում

Ապրիլի 10-ին Գյումրիում իշխում էր դասական երաժշտությունը։ Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի դահլիճում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (ՀՊԵՆ) և Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը համատեղ ներկայացրին “Երիտասարդները երիտասարդների համար. Hollywood Non-Stop” համերգային ծրագիրը։ Նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, ներկայացրեց հոլիվուդյան հայտնի ֆիլմերի (“Խիզախ սիրտը”, “Կարիբյան ծովի ծովահենները”, “Կնքահայրը”, “Մի անգամ Ամերիկայում” և այլն) մեղեդիները: […]

ՀԱՊԿ-ը Սերբիայի խորհրդարանին դիտորդի կարգավիճակ կտրամադրի

Այսօր` ապրիլի 11-ին, Սանկտ-Պետերբուրգում տեղի կունենա ՀԱԿՊ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը, որին կմասնակցի եւ ելույթ կունենա ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Նիստը կնախագահի ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը: Նիստին կքննարկվեն ՀԱՊԿ անդամ-երկրների խաղաղասիրական գործունեության ապահովման կատարելագործման ուղիները, Ազգային Սկուպշչինային` Սերբիայի խորհրդարանին ՀԱՊԿ-ի դիտորդի կարգավիճակ տալ: Նիստին իր երկրի քաղաքական վիճակը կներկայացնի Աֆղանստանի Ազգային ժողովի նախագահ Աբդուլ Ռաուֆը: […]

Դիմում է ոստիկանապետին

Հարգելի պարոն Գասպարյան,             2013թ. ապրիլի 9-ին ստացված ահազանգերի հիման վրա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման բաժնի աշխատակիցներն այցելել են ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու և Արաբկիրի բաժիններ: ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժին բերման ենթարկված են եղել. Եղիա Ավետիսի Ներսեսյանը Վարդգես Արարատի Պետրոսյանը Մարիամ Սուխուդյանը Արման Ալեքսանյանը Արման Վերմիշյանը ՀՀ […]

Վարչապետը նախ դիտողություն արեց Թովմասյանին, ապա հարցը սրեց

Կառավարության այսօրվա նիստը վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանը սկսեց Արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանին ուղղված դիտողությամբ: Նախարարը խոսում էր, իսկ Սարգսյանը` ՛՛Կարո՞ղ ենք սկսել, պարոն Թովմասյան՛՛: Ապա վարչապետի պաշտոնակատարը հայտնեց, որ երեկ հրապարակվել է Հայաստանի ցանցային պատրաստվածության վերաբերյալ տեղեկատվությունը, երևում է, որ համաշխարահային ցանցային պատրաստվածության համակարգում Հայաստանն իր դիրքերը բարելավել է 12 տեղով և 144 երկրների […]

Կփոխվեն ավելի ուշ

Այսօր կառավարության նիստ կգումարվի, որին փաստորեն կմասնակցեն միայն պաշտոնակատարներ: Ապրիլի 9-ին ՀՀ կառավարությունն իր ողջ կազմով, համաձայն ՀՀ Սահմանադրության 55-րոդ հոդվածի, հրաժարական տվեց: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն երդմնակալության արարողությունից հետո նախագահական նստավայրում ընդունեց կառավարության հրաժարականը: Սակայն նախկին կառավարության ներկայացուցիչները շարունակում են պաշտոնավարումը` որպես ժամանակավոր պաշտոնակատարներ: Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` նախագահը, խորհրդակցելով պատգամավորական խմբակցությունների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄարտիՄայիսի