23 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Երեւանի ընտրությունների մասին Ադիբեկյանի վերջին թվերը

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն այսօր Հենարան մամուլի ակումբում անդրադարձավ Երևանի խնդիրներին` ներկայացնելով, թե բնակիչներն  ինչպես են տրամադրված դրանց լուծմանը:

“Երևանի տարբեր համայնքներում տարբեր տրամադրվածություն, տարբեր խնդիրներ կան, թեև կան նաև խնդիրներ, որոնք ընդհանուր են բոլոր համայքների համար”,-ասաց սոցիոլոգը:

Ըստ հարցումների` առավել գոհ են մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա, Նոր-Նորք վարչական շրջանների բնակիչները, մասամբ գոհ են Դավիթաշենի, Շենգավիթի բնակիչները, առավել դժգոհ են՝ Զեյթուն/Քանաքեռի,  Արաբկիրի, Աջափնյակի բնակիչները և մասամբ դժգոհ են՝ Կենտրոնի, Էրեբունու բնակիչները:

Ադիբեկյանը “բլեֆ” որակեց շրջանառվող լուրերը, թե ԶՈւ-ում ծառայող երևանցիներին տուն են ուղարկում իշխանության թեկնածուի օգտին քվեարկելու համար. “Եթե առավելագույնը 40 հազար զինվոր հաշվենք, ապա դա 400 հազարանոց բնակչության դիմաց չնչին է”,-ասաց:

Ա. Ադիբեկյանը չբացառեց ընտրակաշառքի բաժանման հնարավորությունը`”Ով փող ունի, իր կողմից էլ ընտրակաշառքը  կլինի”:

“Ավագանու ընտրություններին մասնակցելու մտադրված և նախապատվություն ունեցողների 34,1%-ից Տարոն Մարգարյանի օգտին կքվեարկեն մոտ 21,0 – 25,0%, Վարդան Օսկանյանին` 1,0 – 4,0%, Արմեն Մարտիրոսյանին` 0,5 – 4,7%, Արմեն Երիցյանին` 0,3 – 1,7%, Արմեն Ռուստամյանին` 0,4 – 1,6, Վահագն Խաչատրյանին`1%”,-վերջին սոցհարցման տվյալները ներկայացրեց “Սոցիոմետր” կենտրոնի տնօրենը`հավելելով, որ Վարդան Օսկանյանի, Արմեն Ռուստամյանի օգտին առավել դրական տրամադրված են Կենտրոնում, իսկ Արմեն Մարտիրոսյանին` Աջափնյակում:

Տվյալները ստացված են 2012-ի դեկտեմբերի և 2013-ի մարտին անցկացված հարցումներից՝ 1160 + 1290 չափահաս բնակիչների շրջանում, համաչափ ըստ սեռի, տարիքի, կրթության և համայնքի:

Հարցումների պատվիրատու հանդիսանում են երեք կուսակցություն և չորս տարածքային շտաբ: Գլխավոր պատվիրատուն ՀՀԿ-ն է, իսկ մյուսները կողքից օգնում են: Ադիբեկյանի խոսքով` Երևանի բնակչության 55%-ը կմասնակցի ավագանու  ընտրություններին:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ