01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Կփոխվեն ավելի ուշ

Այսօր կառավարության նիստ կգումարվի, որին փաստորեն կմասնակցեն միայն պաշտոնակատարներ:

Ապրիլի 9-ին ՀՀ կառավարությունն իր ողջ կազմով, համաձայն ՀՀ Սահմանադրության 55-րոդ հոդվածի, հրաժարական տվեց: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն երդմնակալության արարողությունից հետո նախագահական նստավայրում ընդունեց կառավարության հրաժարականը: Սակայն նախկին կառավարության ներկայացուցիչները շարունակում են պաշտոնավարումը` որպես ժամանակավոր պաշտոնակատարներ:

Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` նախագահը, խորհրդակցելով պատգամավորական խմբակցությունների հետ, 10-օրյա ժամկետոմ պետք է նոր վարչապետ նշանակի` պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձին, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա առավել թվով պատգամավորների վստահությունը վայելող անձին: Կառավարությունը կազմավորվում է վարչապետի նշանակումից հետո` 20-օրյա ժամկետում:

Henaran.am-ի տեղեկություններով` կառավարության նոր կազմում զգալի փոփոխություններ չեն լինի: Համենայնդեպս վարչապետի փոփոխություն չի սպասվում: Փոփոխություններ սպասվում են աշնանը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ