08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Սիրիայի ապագան կորոշվի Ստամբուլում. Դավութօղլու

Ապրիլի 20-ին Ստամբուլում կկայանա “Սիրիայի ընկերների” հերթական հանդիպումը, որի ժամանակ կքննարկվեն երկրի ապագան եւ իրավիճակի կայունացման համար անհրաժեշտ քայլերը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն, հաղորդում է “Anadolu” գործակալությունը:

Նա նշել է, որ հանդիպմանը կմասնակցի նաեւ ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերին, որի հետ հեռախոսազրույցի ընթացքում Դավութօղլուն արդեն քննարկել է հանդիպման մանրամասները:

Սպասվում է, որ հանդիպմանը կմասնակցեն ներկայացուցիչներ 11 երկրներից` ԱՄՆ-ից, Թուրքիայից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Գերմանիայից, Եգիպտոսից, ԱՄԷ-ից, Քաթարից, Հորդանանից, Սաուդյան Արաբիայից:

Սիրիայում զինված հակամարտությունը շարունակվում է արդեն ավելի քան 2 տարի: Այս ընթացքում ՄԱԿ-ի տվյալներով` ավելի քան 70 հազար է մարդ է զոհվել, շուրջ 3 մլն-ը հումանիտար օգնության կարիք ունեն: 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ