Պայթյունը կարող է կրկնվել
Ազգային ժողովի ՛՛Հայ ազգային կոնգրես՛՛ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամին անդրադարձավ Շիրակի մարզում ռուսական ռազմաբազայի հրաձգարանի տարածքում տեղի ունեցած ականի պայթյունի հետևանքով մահացած երկու տղաների մահվան դեպքին և հարցրեց, թե ով է պատասխան տալու այս ողբերգության համար”:
Պատգամավորի հարցին պատասխանեց պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը: Ասաց, որ ՌԴ 102 ռազմական բազան օգտագործվում է ՀՀ հողերը օրենքների համապատասխան, և որ այդ տարածքները շրջափակված են:
՛՛Դեպքն իհարկե, մեզ համար ցավալի է, և մենք համապատասխան ցավակցություն արտահայտել ենք։ Այսօր ինձ մոտ են եղել ՌԴ-ի 102 բազայի հին և նոր հրամանատարները, որոնց հետ մենք համագործակցության նոր եզրեր ենք գտել։ Նորից պետք է տեղի բնակչությանը զգուշացնենք, որ այդ տարածքում տեղի են ունենում զորավարժություններ, և այդ զորավարժությունների անցկացման ժամանակ այցելելն այդ տարածքներ արգելվում է՛՛,– ասաց Սեյրան Օհանյանը:
Արամ Մանուկյանին չբավարարեց Սեյրան Օհանյանի պատասխանը, նա տեղեկացրեց որ այդ տարածքը ցանկապատված չէ և կա ընդամենը մեկ արգելափակոց, և ցանկացած մարդ կարող է մտնել.”տարածքը հարկավոր է լավ մաքրել,քանի որ պայթյունը բավականին հզոր է եղել և տղաների մարմնի մասերը տարածվել են մի քնի մետր հեռավորությկան վրա: Չմաքրելու դեպքում նման դեպքերից հնարավոր չի լինի խուսափել”,-արձագանքեց Արամ մանուկյանը