17 Մայիսի, Saturday, 2025
KFC

ԱՄՆ-ի նախագահը երեք հարյուր ձայնի համար ծեծ էր ուտում՝ նորմալ է /վիդեո/

Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մեզմանյանը երեկ ներկա է եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը: 

՛՛Ես եղել եմ երդմնակալությանը և շատ ուրախ էի, որ այդքան զուսպ էր, այդքան հավաք, առանց ավելորդ շոուների՝ կարճ, կոռեկտ, պրատակոլնի ինագուրացիա էր, ինձ դա բավարարեց այդ իմաստով՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

Հարցին՝ նորմա՞լ է համարում, որ մի քաղաքի մի հատվածում նախագահի երդմնակալությունն է, մյուսում՝ ոստիկաններն ու հասարակությունը բախվում են, Մազմանյանը պատասխանեց. ՛՛ԱՄՆ-ի նախավերջին նախագահը 3 հարյուր ձայնի համար ծեծ էր ուտում, նա ինագուրացիայի էր, իսկ հակառակ կուսակցությունը փողոցում էր: Դա նորմալ գործընթաց է, ոչ մի աննորմալ բան չեմ տեսնում՛՛: 

Մազմանյանը նաև ասաց, որ եթե ինքը լիներ նախագահ, հանրահավաք կկազմակերպեր, այդ դեպքում բալանսը կպահպանվեր և պարզ կլիներ, որ ժողովրդի մեծ մասը նախագահի կողքին է:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ