Ով չմիանա մեզ, խզիկ ա սկզբունքով Մազմանյանի մոտ 3 ուսանող է դուրս եկել

”Դասադուլը հայտարարվել է դրսից` ով չմիանա մեզ, խզիկա սկզբունքով”,-այսօր ասուլիսում ասաց Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը` մեկնաբանելով լուրերը, որ ապրիլի 9-ին դասադուլ անողների մեջ եղել են նաև իր ուսանողները: Նա նշեց, որ նախորդ անգամ ևս այդ դասադուլին մասնակցել են իր բուհից 3 ուսանող և որ ինքը դուռը չի փակել, որպեսզի նրանց չթողնի մասնակցել: ”Այդ 3 ուսանողը սովորում են, որևէ մեկի գլուխը չի կոտրվել”,-վստահեցրեց: Մազմանյանի խոսքով` երեկ էլ դասադուլավորների երթը չի հասել իր ինստիտուտ:
”Երեկ համալսարանի փոքր խումբը մեր ինստիտուտ էլ չի հասել, մի երեք-չորս ուսանող, որ այլ կարծիք ունեն, չեն եկել դասի, եկել են միտինգի, բայց էլի եմ ասում դա նրանց ազատությունն է: Մազմանյանը կարծում է, որ եթե ուսանողներն իսկապես ցանկանան դասադուլ անել, կանեն, և ոչ ոք չի կարող նրանց խանգարել:
Նշենք, որ երեկ ԵՊՀ-ի դիմաց դասադուլ էր կազմակերպվել, որի մասնակիցները չէին ընդունում փոտրիվարի 18-ի նախագահական ընտրությունների արդյունքները: Նրանք երթով միացան ”Ազատության” հրապարակ, որտեղ երդվեց Րաֆֆի Հովհաննիսյանը: