՛՛Զարմանալի է, թե որքան աներես կարող են լինել որոշները՛՛

Ի պատասխան ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ ՛՛երեկ մենք տեսանք ՀՀ քաղաքացու նկատմամբ վերաբերմունքը, տեսանք, թե ինչ է նշանակում ապահով Հայաստան կարգախոսը. մարդուն հարվածում էին միայն այն բանի համար, որ մարդն ուզում էր իրացնել իր՝ խաղաղ երթ անցկացնելու իրավունքը: Սա է ապահով Հայաստանը՛՛, հայտարարության, ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյան ասել է.
“Զարմանալի է, թե որքան աներես կարող են լինել որոշները: Երբ մեր բհկակական պատգամավորը խոսում է ապրիլի 9-ի իրադարձությունների մասին, պետք է իրեն հիշեցնենք, որ նույն ԲՀԿ խմբակցության պատգամավորների կեսը ներկա էր ՀՀ նախագահի երդմնակալության արարողությանը:
Մյուս կեսը այդպես էլ չհասկացվեց թե որտեղ էր, բայց հաստատ Ազատության հրապարակում և Բաղրամայն փողոցում չէր: Այս խառնաշփոթը ծագել է, ըստ ամենայնի, նույն օրերին իրենց կուսակցության ղեկավարի Հայաստանից բացակայելու պատճառով: Դեռևս այսքանը”: