24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

՛՛Մարդիկ ուզում էին Երևանից սկսել, փաստորեն նորից ուշացան…՛՛. ՄԻՊ-ը չհասկացավ

Այսօր Ազգային ժողովում մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցը ներկայացնելու ժամանակ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն իր ակնարկով շփոթության մեջ գցեց ՄԻ պաշտպան Կարեն Անդրեասյանին: 

Վերջինս խորհրդարանին ներկայացնում էր իր տարեկան զեկույցը: Հայաստանում մարդու իրավունքների վիճակի հետ կապված հարց ուղղվեց նրան, պաշտպանը պատասխանեց, թեարդեն սկսել են ուշադրություն դարձնել այդ խնդիրների վրա: Նիստը վարող Շարմազանովը տեղից ակնարկեց՝ ՛՛բա մարդիկ ուզում էին Երևանից սկսել, փաստորեն նորից ուշացան՛՛:

Անդրեասյանը մի պահ շփոթվեց, չհասկացավ Է. Շարմազանովին, հարցրեց՝ ՛՛ում էր ուղղված՛՛: ՛՛Ում ուղղված էր, կհասկանա՛՛,- պատասխանեց Է. Շարմազանովը:

Հիշեցնենք, Երևանի ավագանու ընտրություններում ՛՛Բարգավաճ Հայաստան՛՛ կուսակցության կարգախոսներն են ՛՛Սկսենք Երևանից՛՛ ու ՛՛Փոխելու ենք՛՛: Այդ պահին դահլիճում մի շարք ԲՀԿ-ական պատգամավորներ էին նստած: ՄԻ պաշտպանը, սակայն այդպես էլ չհասկացավ՝ ինչի մասին է խոսքը։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ