08 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

Սիսակյան 3 շենքը փլուզվում է, կառավարությունը՝ կքննարկի

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ուղղեց կառավարությանը՝ փոխանցելով Երևանի Աջափնյակ համայնքի Սիսակյան 3 հասցեում գտնվող վթարային շենքի բնակիչների բողոքը: Շենքը վթարային է և շուրջ 70 ընտանիքներ պետք է շտապ տեղահանվեն:

Սակայն մարդիկ գնալու տեղ չունեն և շարունակում են բնակվել ամեն վարկյան փլուզման ենթակա իրենց բնակարաններում: Հեղինե Բիշարյանը կառավարությանը փոխանցեց նրանց գրավոր դիմումը, որտեղ խնդրում են իրենց շենքի ամենավտանգավոր բնակարաններին 10 ընտանիքների տեղավորել Սիսակյան 22 հասցեում կառուցված նորակառույցում:

ՕԵԿ պատգամավորի հարցին պատասխանեց արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը: Նա նշեց, որ տեղյակ են և նրանց օգնելու հարցը կառավարությունում դեռ քննարկվում է.

” Սիսակյան 22 հասցեում արդեն բնակարանները հատկացված են և հատկացված են նմանատիպ բնակարաններում ապրող մարդկանց: Մենք անպայման կօգնենք այդ ընտանիքներին,բայց այդ հարցը դեռ քննարկման փուլում է”,-հուսադրեց Թովմասյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ