26 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Մարտի 2013

Անհնար է շարունակել

“Ժառանգության” քաղաքական հարթակում այսօր մնացել են հետևյալ թեմաները` առաջինը`  ինչպե?ս է իրեն այսօր զգում սիրելի Րաֆֆին ( ցանկանում ենք, որ լավ զգա, անհանգստանում ենք նրա առողջության համար և հորդորում ենք, որ դադարեցնի հացադուլը), և դրա հետ միասին, ևս մեկ անգամ համոզվում ենք և ընդգծում, որ հացադուլը քաղաքական պայքարի ձև չէ , և փնտրում ու ուզում […]

Րաֆֆու կողքին` եւս մի սիրելի կին/վիդեո/

Ազատության հրապարկում, բացելով այսօրվա բաց-քաղաքացիական խորհրդի նիստը, “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայացրեց իր կողքի կնոջը: “Խնդրեմ, ծանոթացեք, իմ մայրն է` Վարդիթեր Կոճոլյան-Հովհաննիսյանը: Նա եկել է Ամերիկայից ինձ տեսության: Ի դեպ, ասեմ, որ Հայաստանում է նաեւ իմ հայրը` Ռիչարդ Հովհաննիսյանը”,- հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը: Հավաքվածները ծափողջույններով դիմավորեցին տիկին Վարդիթերին, նրան ծաղիկներ նվիրեցին : Որդու պես մայրն էլ […]

Պատկերացնում եք նրանց վիճակը. Մանուկյանը՝ վարչապետին

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն ուսումնասիրություններ է արել ու պարզել, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ղեկավարած կառավարությունը վերջին հինգ տարիների ընթացքում օրենքի չափազանց մեծ թվով փոփոխություններ է արել: ՛՛Կառավարությունը հինգ տարվա ընթացքում փոփոխության առաջարկներով տասներկու անգամ մտել է ԱԺ կառավարության գույքահարկի վերաբերյալ, հարկերի մասին քսաներեք անգամ, շահութահարկի փոփոխությունը քասնահինգ անգամ … ՛՛,-ասաց Մանուկյանը: Վարչապետ Տիգրան […]

Վարչապետի հեղափոխական հոգին մարել է, թե մտածողությանը չի հասել

Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ընթացքում ՛՛Ժառանգության՛՛ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նախ շնորհավորեց կառավարությանը և բոլորին հայկական մեծ հեղափոխության կապակցությամբ: ՛՛Հարգելի Տիգրան Սարգսյան, չեմ մտածում, որ անմասն կմնաք հայկական մեծ հեղափոխությունից: Կարծում եմ՝ ձեր մեջ չի մարել հեղափոխական լինելու ցանկությունը, սակայն ձեզ դեռ չենք տեսել ժողովրդի իրավունքն իրականացնող վայրերից և ձեր կարծիքը […]

Օբաման առաջին անգամ իր նախագահության ընթացքում Իսրայելում է

Մարտի 20-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման որպես նախագահ առաջին անգամ մեկնել է Իսրայել: Նրա այցը համընկել է Բենյամին Նետանյահուի ղեկավարության ներքո Իսրայելի նոր կառավարության երդմնակալության արարողության հետ, հաղորդում է “Ալ-Ջազիրա”-ն: Օբամայի եռօրյա այցի օրակարգում հանդիպումներն են վարչապետ Նետանյահուի, ընդդիմության ղեկավարի հետ, ինչպես նաեւ մի քանի թանգարանների եւ հուշարձանների այցելությունները, մամլո ասուլիսներ եւ ելույթներ, ընթրիքներ եւ […]

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Իրանի նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադին եւ Իրանի Իսլամական Հանրապետության հոգեւոր առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեին՝ իրանական ամանորի՝ Նովրուզի կապակցությամբ: Հանրապետության ղեկավարը հույս է հայտնել, որ Հայաստանի եւ Իրանի միջեւ արդյունավետ համագործակցությունը նոր տարում կշարունակի ծառայել երկու երկրների ժողովուրդների բարեկամության ավելի խորացմանը եւ տարածաշրջանի կայունության ամրապնդմանը:

Ընդդեմ Գագիկ Ջհանգիրյանի դատական նիստից /վիդեո/

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սեմիզար Հովսեփյանը մարտի 20-ին հետաձգեց Մատաղիսի գործով արադարացված զինծառայողների հայցը ընդդեմ Գագիկ Ջհանգիրյանի: Մատաղիսի գործով երկու զինծառայողների սպանության համար նախ ցմահ ազատազրկման դատապարտված, 2012թ. դեկտեմբերին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից արդարացված Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը եւ Ռազմիկ Սարգսյանը Գագիկ Ջհանգիրյանից պահանջում են հրապարակային ներողություն , […]

ՀՀ քաղաքացիները Ադրբեջանից հայրենադարձվեցին ԿԽՄԿ-ի հովանու ներքո

Այսօր Ադրբեջանում ներկալված երկու հայ քաղաքացիական անձինք, հայրենադարձվեցին Հայաստան՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հովանավորությամբ։ Կինն ու տղամարդը Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչների պատասխանատվության ներքո փոխանցվեցին Ադրբեջանի Հանրապետության Ղազախ եւ Հայաստանի Հանրապետության Իջեւան քաղաքների միջեւ ընկած ճանապարհին ՝ միջազգայիին սահմանի վրա։ Նախքան հայրենադարձումը ԿԽՄԿ-ի պատվիրակները այցելել են քաղաքացիական անձանց՝ ազատազրկման պայմանները եւ նրանց հանդեպ վերաբերմունքը գնահատելու նպատակով։ […]

Հայաստանը ստանձնել է ԱՊՀ անդամ պետությունների զբոսաշրջության խորհրդի նախագահությունը

Մարտի 15-ին Մոսկվայում կայացել է ԱՊՀ անդամ պետությունների զբոսաշրջության խորհրդի նիստը: Նիստի աշխատանքներին մասնակցել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը: Խորհրդի որոշմամբ Հայաստանը մեկ տարի ժամկետով ստանձնել է Խորհրդի նախագահությունը: Նիստի ընթացքում քննարկվել են ԱՊՀ անդամ երկրներում զբոսաշրջության ոլորտի վերջին զարգացումները, զբոսաշրջության բնագավառում համագործակցության և ինտեգրման հեռանկարները, այլ հարցեր: Զբոսաշրջության ոլորտում համագործակցության համաձայնագրի մասնակից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՓետրվարիԱպրիլի