08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Մարտի 12, 2013

Ո՞ր տարիքում է կանացի լիբիդոն հասնում գագաթնակետին

Սոցիոլոգները պարզել են, որ կանացի լիբիդոն իր կիզակետին է հասնում միայն 35 տարեկանում: Հենց այս տարիքում են կանայք մաքսիմում գնահատում իրենց հնարավորությունները եւ ունակություններն անկողնում: Այսօր ընդունված է սեքսից իսկապես հաճույք ստանալ 30-ից, այլ ոչ թե 20-ից հետո, ինչպես ընդունված էր շատ տարիներ առաջ: Եթե նախկինում, գիտնականների գնահատականների համաձայն, կանայք իրենց սեքսուալության մաքսիմումին էին հասնում […]

Ջան, Րաֆֆիին տեսնում` հանգստանում են … /վիդեո/

Ազատության հրապարակում երբեմն կրքերը տեղի են տալիս: Մարտի 12-ի առավոտյան, միջին հասակի մի տղամարդ հրապարակ մտավ` բարձրաձայն ու անկապ խոսելով: Վերջինս երբ մոտենում էր հացադուլավոր Րաֆֆի Հովհաննիսյանին, նրա անվտանգությունն ապահովող երիտասարդը հանդարտեցրեց  անծանոթ մարդուն:  “Բա մեռնեմ ջանին, կատաղած գալիս են Րաֆֆիիս տեսնում, հանգստանում”,-ասաց մի կին: Դիտեք տեսանյութը: 

Իրենք ուժեղ քայլերն արեցին, բայց արդյունք չեղավ. Գիմիշյանն` Արամ Մանուկյանին /վիդեո/

Այսօր ”Ազատության” հրապարակում հացադուլ անող ”Ժառանգություն” կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին այցելեց ՀԱԿ նախկին անդամ, ”Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ” կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը: Henaran.am-ի հետ զրույցում նա ափսոսանք հայտնեց, որ Հովհաննիսյանը պայքարի այս ճանապարհն է ընտրել: ”Ափսոս, որ այլ ճանապարհենր չի գտել, բայց սա էլ է պայքարի ճանապարհ: Չկա պայքար, որ արդյունքի չհասնի: Ցանկացած պայքար իր վերջո ինչ-որ […]

Ինչպիսի՞ կանանցից են խուսափում տղամարդիկ

Ինչպիսի՞ աղջիկները չեն դուր գալիս տղամարդկանց: Շատ աղջիկներ ջանք չեն խնայում տղամարդկանց ուշադրությունը գրավելու համար` նրանց մեջ տեսնելով այն միակին, ում հետ կստեղծեն ամուր եւ ռոմանտիկ հարաբերություններ:  Սակայն շատ հաճախ չնայած աղջիկների ջանքեր գործադրելուն, տղամարդիկ խուսափում են լուրջ հարաբերություններ ստեղծել նրանց հետ: Նման դեպքերում անհրաժեշտ է ինչպես կարգն է հետեւել ինքներդ ձեզ, ձեր բնավորությանը եւ պարզել` […]

ՀՅԴ-ն ԲՀԿ-ի շուրջ միավորում չի ուզում /վիդեո/

”Մենք, փաստորեն, պատրաստ ենք ամենամեծ զիջումների: Օրինակ` մենք հարց չենք դնում, որ անպայման մեծամասնություն լինենք կամ առաջին տեղը մերը լինի: Պատրաստ ենք ցանկացած ֆորմատով միավորման, բայց դա նշանակում է, որ ուրիշ քաղաքական ուժեր պիտի մի քիչ իրենց ամբիցիաները սեղմեն”,-Henaran.am-ի հետ զրույցում ԲՀԿ-ի` իր շուրջն ընդհանուր առանցք ձևավորելու հայտարարության մասին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան […]

Նախագահականից հաղորդում են

Այսօր ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում կայացել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Նախագահները քննարկել են ռազմավարական գործընկեր եւ դաշնակից երկու պետությունների միջեւ քաղաքական, առեւտրատնտեսական, հումանիտար ոլորտներում համագործակցության ներկա վիճակին, երկկողմ հարաբերությունների առավել խորացմանն ու փոխգործակցության զարգացմանը վերաբերող հարցեր: Հանդիպման սկզբում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին՝ այցի համար […]

Ոչ ոք թող իմ անվան հետ չկապի 10 դիակները. Րաֆֆին ներողություն է պահանջում

”Ես մարտի մեկին դիտորդ էի Պետերբուգում՝ ռուսական համապետական ընտրությունների ժամանակ. ցավում էի, որ մարտի 1-ին Երևանում չէի: Ես, որ իմացա ողբերգության մասին, կարճ կապեցի իմ առաքելությունը Պետերբուրգում ու մարտի 2-ին եկա Երևան, անմիջապես գնացի հիվանդանոց ու տեսակցեցի վիրավորներին: Եվ ոչ ոք թող իմ անվան հետ չկապի 10 դիակները, որովհետեւ դրա պատասխանատվությունը պատկանում է ուրիշ տեղերին, […]

Մոտ 60 տոկոս քվեն լավ արդյունք է. Սարգսյան-Պուտին հանդիպումից

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հաստատել է վերջինիս Հայաստան այցելելու հրավերը : Նախագահ Սարգսյանը հիշեցրել է, որ դա իր առաջին արտասահմանյան ուղեւորությունն է նախագահական ընտրություններում վերընտրվելուց հետո: Հաղորդում է “Ռիա Նովոստին”: “Դա օրինաչափ է, քանի որ Ռուսաստանը մեր ստրատեգիական գործընկերն է, մեր դաշնակիցը, եւ դրանով ամեն ինչ ասված է”,-նշել է […]

Աշխարհի ամենահարուստ ֆուտբոլիստները

Անգլիացի ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմը կրկին աշխարհի ամենահարուստ 50 ֆուտբոլիստների ցանկի առաջատարն է: Նրա կարողությունը գնահատվում է 175 մլն ֆունտ ստեռլինգ, ինչը գրեթե 50 մլն-ով գերազանցում է “Ոսկե գնդակի” քառակի մրցանակակիր Լիոնել Մեսսիի եկամուտը: Ֆուտբոլի վետերանն իր առաջին տեղի համար պարտական է ֆրանսիական “Պարի Սեն-Ժերմենի” հետ պայմանագրին, սակայն Բեքհեմն արդեն հայտնել է, որ այս ակումբից ստացված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՓետրվարիԱպրիլի