Իրենք ուժեղ քայլերն արեցին, բայց արդյունք չեղավ. Գիմիշյանն` Արամ Մանուկյանին /վիդեո/
Այսօր ”Ազատության” հրապարակում հացադուլ անող ”Ժառանգություն” կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին այցելեց ՀԱԿ նախկին անդամ, ”Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ” կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը: Henaran.am-ի հետ զրույցում նա ափսոսանք հայտնեց, որ Հովհաննիսյանը պայքարի այս ճանապարհն է ընտրել:
”Ափսոս, որ այլ ճանապարհենր չի գտել, բայց սա էլ է պայքարի ճանապարհ: Չկա պայքար, որ արդյունքի չհասնի: Ցանկացած պայքար իր վերջո ինչ-որ արդյունք տալիս է: Այլ հարց է, թե որքանով դա կբավարարի հասարակությանը”,-ասաց Գիմիշյանը: Հարցին, թե ինչպիսի արդյունք կարելի է կանխատեսել, նա պատասխանեց.
”Քաղաքական պետք է լինի արդյունքը: Քաղաքական լուծումներ պետք է գտնվեն այս վիճակից դուրս գալու: Դա միակողմանի չի կարող լինել, իշխանութուն- ընդդիմություն պետք է միասին գտնեն լուծումներ”:
Մեկնաբանելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի կարծիքը, թե Հովհաննիսյանի պայքարի միջոցները թույլ են և Սերժ Սարգսյանը չի ընկրկի դրանց առջև` Գիմիշյանն ասաց. ”Եթե գնահատում են թույլ քայլեր են, իրենք ուժեղ քայլերն արեցին, բայց, ցավոք սրտի, արդյունք չեղավ, շոշափելի քաղաքական արդյունքներ չեղավ: Սա Հովհաննիսյան Րաֆֆիի ընտրությունն է, ինքն է գտել այդ ճանապարհը”:
Մանրամասները` տեսանյութում