08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Մարտի 12, 2013

ՍԴ-ում` կրկին ”դեբոշ”

Քաղաքացիական ակտիվիստ Կարեն Հարությունյանը ՍԴ-ում կրկին”դեբոշ” սարքեց: Քիչ առաջ ՍԴ նիստն ավարտվեց: ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ հաջորդ նիստը տեղի կունենա վաղը` մարտի 13-ին, ժամը տասին եւ հարկ եղած դեպքում ՍԴ-ն կաշխատի քսանչորս ժամ: Երբ ՍԴ նիստի մասնակիցները դուրս եկան նիստերի դահլիճից, քաղաքացիական ակտիվիստ Կարեն Հարությունյանը կրկին ”հանցագործ” բացականչեց, այս անգամ ՀՀ արդարադատության նախարար […]

Վահան Հովհաննիսյանը դասեր տալու համար չէր եկել, բայց ասաց /ֆոտո, վիդեո/

Այսօր ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հրապարակային ասուլիսի ժամանակ ”Ազատության” հրապարակ եկավ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը: Նա սպասեց, մինչև ավարտվեց ասուլիսը, ապա մոտեցավ Հովհաննիսյանին: Լրագրողներին ասաց, որ եկել է ոչ թե իրենց տեսնելու, այլ Րաֆֆի Հովհաննիսյանին, սակայն դեմ չէ, եթե զրույցը հրապարակային լինի:  Բավական ցածրաձայն զրույցից հետո Վահան Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ […]

Մենք այլևս ոչխարի հոտ չենք. Րաֆֆի

”Ես ոչ մեկին չեմ սպասում ինքնամաքրման ժամանակ, և չեմ սպասել: Ով եկել է, իր կամքով է եկել: Ես պատրաստ եմ ազնիվ ու արդար ձեռքսեղման”,-այսօր ասուլիսում ասաց ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը` ի պատասխան հարցի, թե արդյոք սպասում է ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի այցին:  Մեկնաբանելով ”Հանրապետություն” կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի առաջարկները կատարել երեք քայլ` հացադուլ անել, վայր […]

Րաֆֆին կդադարեցնի հացադուլը, եթե… /վիդեո/

“Իմ նկատողությունը եղել է այն մասին, որ ես պահանջել եմ, որ նրանք, ովքեր ժամանակից շուտ շամպայն են խմել եւ շնորհավորել են, իրենք պիտի  վերանայեն այդ որոշումը: Իմ խոսքն առաջին հերթին ուղղված էր Օբամային, ում դեսպանը քիչ առաջ ինձ մոտ էր: Այսօր ես համաձայն եմ, որ Ռուսաստանը պիտի դառնա ավելի ժողովրդավար երկիր”: Այսօր Ազատության հրապարակում ասուլիսում […]

Հանդիպում Ազգային ժողովում

ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը մարտի 12-ին հանդիպեց Չեխիայի Հանրապետության ԱԳՆ Հյուսիսային եւ Արեւելյան Եվրոպայի երկրների վարչության պետ Ելիշկա Ժիգովայի հետ: Հանդիպմանը ներկա էին նաեւ ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Պետր Միկիսկան եւ ՉՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Յեսթրաբը: Հանդիպման ընթացքում Նաիրա Զոհրաբյանն իր վրդովմունքը հայտնեց փետրվարի […]

Հանդիպեցին ՀԱԿ-ում

Մարտի 12-ին Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լեւոն Զուրաբյանը եւ Ավետիս Ավագյանը հանդիպել են Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Բրյուս Դոնահյուի հետ:  Հանդիպման ընթացքում քննարկվել են փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունները, հետընտրական զարգացումները, քաղաքական ճգնաժամի հնարավոր լուծումները, Երեւանի ավագանու ընտրությունների, ինչպես նաեւ Հայաստանի զարգացման հեռանկարների հետ կապված հարցեր;

Ավարտվեց Սպարապետին նվիրված տասնօրյակը

 Վազգեն Սարգսյանի ծննդյան 54-րդ տարեդարձի կապակցությամբ Վահագն Վարդեւանյանի անվան թիվ 173 հիմնական դպրոցում ամփոփվել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության նախաձեռնությամբ մայրաքաղաքի դպրոցներում անցկացված ռազմահայրենասիրական միջոցառումների 10-օրյակը: “Աշակերտները հնարավորություն են ունեցել Սպարապետի ընկերների ու մտերիմների հետ հանդիպումների, տարաբնույթ այցելությունների շնորհիվ առավել մանրամասն ծանոթանալու Վազգեն Սարգսյանի կենսագրությանն ու մարտական ուղուն: Սա լրացուցիչ խթան է դպրոցակաների ռազմահայրենասիրական […]

Նախարարը նախկին ուսանողին ՍԴ-ում էլ է ”դաս տալիս”

Ընտրությունների արդյունքներով երկրորդ հորիզոնականն զբաղեցրած  թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի ուսանողն է եղել: ‘’Գլաձոր’’ կառավարման համալսարանում Հրայր Թովմասյանը Կարեն Մեժլումյանին սահմանադրական իրավունք է դասավանդել: Նախարարն ի դեպ, նույն բուհի Միջազգային իրավունքի ֆակուլտետի շրջանավարտ է: Դասախոսն ու նախկին ուսանողն այսօր Սահմանադրական դատարանում հանդես են գալիս հակառակ ‘’ճամբարներում’’: Հայաստանում կայացած նախագահական […]

Ազգային ժողովում հանժնաժողովի նիստեր էին

  Մարտի 12-ին ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Արա Բաբլոյանի նախագահությամբ քննարկվեց “Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին” ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցողի՝ Արա Բաբլոյանի խոսքով՝ օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ սոցիալապես առավել խոցելի խմբերին բժշկական օգնության եւ սպասարկման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՓետրվարիԱպրիլի