28 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Մենք այլևս ոչխարի հոտ չենք. Րաֆֆի

”Ես ոչ մեկին չեմ սպասում ինքնամաքրման ժամանակ, և չեմ սպասել: Ով եկել է, իր կամքով է եկել: Ես պատրաստ եմ ազնիվ ու արդար ձեռքսեղման”,-այսօր ասուլիսում ասաց ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը` ի պատասխան հարցի, թե արդյոք սպասում է ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի այցին: 

Մեկնաբանելով ”Հանրապետություն” կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի առաջարկները կատարել երեք քայլ` հացադուլ անել, վայր դնել մանդատները և ուրբաթ օրվա հանրահավաքին որքան հնարավոր է, շատ մարդ հավաքել` Հովհաննիսյանն ասաց.

”Առաջին քայլն արդեն արել եմ: Ուրբաթ օրվա հանարհավաքին կերևա , թե ինչ վիճակ է, մենք այլևս ոչխարի հոտ չենք: Մեզ գլխաքանակով չպիտի գնահատեն, իսկ մանդատների վայր դնելն ինձ համար ընդունելի է, որովհետև շուտով մենք նոր Ազգային ժողով կունենանք, նրանք, ովքեր այսօր մեծամասնություն են, կդառնան փոքրամասնություն”:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ