18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՍԴ-ում` կրկին ”դեբոշ”

Քաղաքացիական ակտիվիստ Կարեն Հարությունյանը ՍԴ-ում կրկին”դեբոշ” սարքեց: Քիչ առաջ ՍԴ նիստն ավարտվեց: ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ հաջորդ նիստը տեղի կունենա վաղը` մարտի 13-ին, ժամը տասին եւ հարկ եղած դեպքում ՍԴ-ն կաշխատի քսանչորս ժամ:

Երբ ՍԴ նիստի մասնակիցները դուրս եկան նիստերի դահլիճից, քաղաքացիական ակտիվիստ Կարեն Հարությունյանը կրկին ”հանցագործ” բացականչեց, այս անգամ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի եւ ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի հասցեին:

Նա մոտեցավ Հրայր Թոմասյանին եւ ասաց, թե ուզում է իրավաբանական խորհրդակցություն ստանալ, իսկ նախարարը հարցրեց թե նա ով է: Սրան հաջորդեց ակտիվիստի բացականչությունը, թե ինքը ՀՀ քաղաքացի է, իսկ Հրայր թովմասյանը` ”հանցագործ”:

Հրայր Թովմասյանը նրան հանգստության կոչ արեց, թե ով է հանցագործը: ”Հանցագործին պաշտպանում է հանցագործը”,-ի պատասխան հայտարարեց քաղաքացիական ակտիվիստը: Այս անգամ փորձեց միջամտել “Ժառանգության” պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով Հրայր Թովմասյանին փորձեց զերծ պահել ակտիվիստի հետ վեճի բռնվելուց:

”Ես փաստաբան եմ, որպես մեղադրյալ  մարդկանց պաշտպանել եմ”,-ասաց տիկին Փոստանջյանը եւ հեռացավ նախարարի ու Դավիթ Հարությունյանի հետ միասին: 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Կարեն Հարությունյանի մասնակցությամբ միջադեպ էր եղել կրկին ՍԴ-ում: Այս անգամ նա ”հանցագործ” էր անվանել ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին եւ ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ