Րաֆֆին կդադարեցնի հացադուլը, եթե… /վիդեո/
“Իմ նկատողությունը եղել է այն մասին, որ ես պահանջել եմ, որ նրանք, ովքեր ժամանակից շուտ շամպայն են խմել եւ շնորհավորել են, իրենք պիտի վերանայեն այդ որոշումը: Իմ խոսքն առաջին հերթին ուղղված էր Օբամային, ում դեսպանը քիչ առաջ ինձ մոտ էր: Այսօր ես համաձայն եմ, որ Ռուսաստանը պիտի դառնա ավելի ժողովրդավար երկիր”:
Այսօր Ազատության հրապարակում ասուլիսում ասաց “Ժառանգության” ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը` ի պատասխան այն հարցին, թե արդյոք ինքը համարում է, որ Ռուսաստանը ժողովրդավարական երկիր չէ:
“Ես ասում եմ, որ այդ երկիրը պիտի կանգնի հայ ժողովրդի կողքին եւ ոչ թե կեղծված ընտրությունը կրող թեկնածուի օգտին”,-հավելեց Հովհաննիսյանը: Հարցին, թե ինչ ուղերձ է նա հղում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ով այժմ գտնվում է ՌԴ-ում եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հնարավոր է խոսի Մաքսային միության մասին, Հովհաննիսյանը պատասխանեց.
“Ես ուղերձ չունեմ, միակ ուղերձն այն է, որ ես մեծ սիրով իրեն հարմար ժամանակ, իրեն հարմար ձեւաչափով կքննարկեմ այդ օրակարգը”: Ինչ վերաբերում է մաքսային միությանը, ապա Հովհաննիսյանը շեշետեց, որ դեմ է Մաքսային միությանը, ինչպես նաեւ Եվրասիական միությանը, սակայն կարծում է, որ ասիական երկրների հետ ամուր հարաբերություններ հաստատելն անհրաժեշտ է:
Մեկնաբանելով ՀՀԿ-ականների այն հայտարարությունները, որ չի բացառվում, որ Սերժ Սարգսյանը կգա Ազատության հրապարակ` այցելելու նրան, Հովհաննիսյանն ասաց, որ դեմ չի լինի: Հարցին, թե այդ դեպքում ինքը կդադարեցնի հացադուլը, “Ժառանգության” ղեկավարը պատասխանեց, որ եթե Սերժ Սարգսյանն այս համընդհանուր տագնապը լուծող համապարփակ որոշում առաջարկի, ապա այո, ինքը կդադարեցնի: Միաժամանակ Հովհաննիսյանը նշեց, որ սա ոչ թե հացադուլ է, այլ ինքնամաքրման միջոց, որով փորձում է ուղղել իր սխալները:
Մանրամասները` տեսանյութում