22 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Ավարտվեց Սպարապետին նվիրված տասնօրյակը

 Վազգեն Սարգսյանի ծննդյան 54-րդ տարեդարձի կապակցությամբ Վահագն Վարդեւանյանի անվան թիվ 173 հիմնական դպրոցում ամփոփվել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության նախաձեռնությամբ մայրաքաղաքի դպրոցներում անցկացված ռազմահայրենասիրական միջոցառումների 10-օրյակը:

“Աշակերտները հնարավորություն են ունեցել Սպարապետի ընկերների ու մտերիմների հետ հանդիպումների, տարաբնույթ այցելությունների շնորհիվ առավել մանրամասն ծանոթանալու Վազգեն Սարգսյանի կենսագրությանն ու մարտական ուղուն: Սա լրացուցիչ խթան է դպրոցակաների ռազմահայրենասիրական դաստիարակության ամրապնդման գործում: Միջոցառումներին մասնակցել են ինչպես հիմնական, այնպես էլ ավագ դպրոցների աշակերտներ”,- նշել է հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը:

Երեւանի քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանը միջոցառումների շրջանակում կազմակերպված հրաձգության մրցաշարի հաղթողներին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորել եւ պատվոգրեր ու խրախուսական մրցանակներ է հանձնել: Հուշամրցաշարի արդյունքում լավագույնը ճանաչված հրաձիգները ցուցադրական ելույթներ են ունեցել:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության
եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ