08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Վահան Հովհաննիսյանը դասեր տալու համար չէր եկել, բայց ասաց /ֆոտո, վիդեո/

Այսօր ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հրապարակային ասուլիսի ժամանակ ”Ազատության” հրապարակ եկավ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը: Նա սպասեց, մինչև ավարտվեց ասուլիսը, ապա մոտեցավ Հովհաննիսյանին: Լրագրողներին ասաց, որ եկել է ոչ թե իրենց տեսնելու, այլ Րաֆֆի Հովհաննիսյանին, սակայն դեմ չէ, եթե զրույցը հրապարակային լինի: 

Բավական ցածրաձայն զրույցից հետո Վահան Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի այս քայլը ծայրահեղություն է համարում: ”Սա ծայրահեղություն է, որովհետև անկախ ամեն ինչից, պարոն Հովհաննիսյանը վաստակել է հսկայական քանակության ձայներ: Կարծում եմ, որ պայքարի բոլոր ձևերը չէ, որ սպառված էին,-ասաց` հավելելով,- դասեր տալու համար չի, որ այստեղ եմ, զորակցությունս եմ հայտնում, բայց կուզեի զորակցությունս ուրիշ դաշտերում հայտնեի”:

Իսկ ԱԺ ՀՅԴ խմբակցությունը պատրա՞ստ է վայր դնել մանդատները, ինչն առաջարկում է ”Հանրապետություն” կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, Հովհաննիսյանը պատասխանեց.

”ՀՅԴ-ը միշտ պատրաստ է մանդատները վայր դնել, բայց ամեն մի քայլ, որ անում ես, պիտի իմաստ ունենա: Մի անգամ այդպիսի մի բան եղել է, ցանկացած պահի դա կարող է լինել, բայց այս պահին չեմ հասկանում իմաստը”:

Մանրամասները` տեսանյութում

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ