08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Մարտի 29, 2013

Ինչու է Րաֆֆին Պահքի ավարտին դադարեցնում հացադուլը /ֆոտո, վիդեո/

”Մեզ համար ավելի ակնհայտ է դառնում, որ հայ ժողովուրդը հաղթել է”,-այսօր ”Ազատության” հրապարակում հանրահավաքից հետո ասաց ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով մարտի 31-ին` սուրբ Զատիկի` Հարության տոնին կդադարեցնի հացադուլը: Փաստորեն Մեծ պահքի ավարտին կավարտվի նաեւ հացադուլ հայտարարած նախագահի նախկին թեկնածուի հացադուլը: ”Ապրիլի իննին հնարավորություն ունենք ունենալու իսկական քաղաքական լուծում, ազգային միաձուլում”,-ասաց նա: Henaran.am-ի հարցին` ինչու […]

Դպրոցներում դարձյալ դրամահավաքություն

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության և հանրակրթության վարչությունների աշխատակիցների, ինչպես նաև ֆոտոլուսանկարիչների մասնակցությամբ հրավիրված խորհրդակցության ժամանակ, մեկ անգամ ևս հանձնարարել է խստորեն վերահսկել հանրակրթական դպրոցներում տարբեր առիթներով դրամահավաքության երևույթները բացառելու գործընթացը: Նկատի առնելով հանգամանքը, որ ուսումնական տարին մոտենում է ավարտին և, հատկապես ավարտական դասարաններում, սպասվում են տարաբնույթ միջոցառումներ, Տարոն Մարգարյանը ոլորտը համակարգող քաղաքապետի […]

Րաֆֆին զայրացրել է կապանցիներին

Կապանցի, “Խուստուփ” հեռուստաընկերության գլխավոր խմբագիր եւ գործադիր  տնօրեն Սասուն Մանուկյանին խիստ զայրացրել եւ զարմացրել է  “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի տեսակետը: Վերջինս մարտի 29-ի հանրահավաքում աջակցել է բնապահպաններին: “Այ, քեզ բան… Ուրեմն, մի 20 հոգի, ովքեր իրենք իրենց “բնապահպան” են կարգել, գնացին հրապարակ ու Րաֆֆի Հովաննիսյանը ասաց, որ ինքը կանգնում է նրանց կողքին՝ առանց հասկանալու, թե […]

Էտ ով ա … Հայրապետյանը չի ճանաչում Հրանուշ Խառատյանին /վիդեո/

”Ռուբեն Հայրապետյանն ինձ դատի է տվել, բայց չի գալիս դատական նիստերին, իսկ թե ինչու` իրեն հարցրեք”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: ”Ես էլ իրեն եմ դատի տվել, բայց սա իր դատն է ու չի գալիս”,-հավելեց ազգագրագետը: Նա նշեց, որ Հայրապետյանի չներկայանալու պատճառով դատական նիստերը մշտապես հետաձգվում են: Այսօր Henaran.am-ը Ռուբեն Հայրապետյանից հետաքրքրվեց, թե ինչու […]

Րաֆֆին ժամադրեց Սյունիքի մարզպետին /վիդեո/

Ապրիլի 1-ին Րաֆֆի Հովհաննիսյանը լինելու է Կապանում: Այսօր Ազատության հրապարակում նա պատասխանեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին: Ըստ մամուլի Սուրիկ Խաչատրյանը ասել է, թե ինքը պատրաստ է “Հայաստանի աչքի առաջ  ջարդել Րաֆֆիի գլուխը”: Հովհաննիսյանի խոսքով, գուցե դա “պարոն մարզպետի” վերջին հարցազրույցը լինի:  “Կարդացի, ինքը մի տեղ գրել է, որ պարոն Լիցկայի մականունը հպարտության համար է: Եթե […]

Դենիել Քրեյգը 1 մլն է վաստակել` 7 րոպե լռության համար /վիդեո/

Ջեյմս Բոնդի հայտնի դերակատար Դենիել Քրեյգը 1 մլն դոլար է վաստակել “Range Rover”-ի գովազդին մասնակցելու համար:  Գովազդի ցուցադրությունից հետո Քրեյգը 70 հազար դոլար արժողությամբ ավտոմեքենայով հայտնվել է ցուցասրահում, մոտեցել հյուրերին, սակայն 7 րոպեից հեռացել է` առանց որեւէ բառ արտասանելու: “Ես նույնիսկ չհասցրեցի հասկանալ, որ նա այնտեղ է”,-խոստովանել է հյուրերից մեկը:

Ավանում էլ անելիք կա

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի Ավան վարչական շրջան կատարած հերթական աշխատանքային շրջայցի շրջանակում, քաղաքապետը հետևել է ընթացիկ տարվա շինբարեկարգման ծրագրերով նախատեսված աշխատանքների ընթացքին:   Պատասխանատուները քաղաքապետին են ներկայացրել երեք նոր բակային տարածքներում նախատեսվող համալիր բարեկարգման նախագծերն ու աշխատանքների ընթացքի մանրամասները: Ի մասնավորի, Նարեկացի թաղամասի բակային տարածքում մեկնարկած աշխատանքների մասով զեկուցվել է, որ այն իրականացվում է նախկինում […]

“Ժառանգությունն” այն ուժը չէ /վիդեո/

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը համոզված է, որ ”Ժառանգություն” կուսակցության առաջանորդ, նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին պաշտոններ տրվելու են: ”Կապրենք, կտեսնենք` ինչ կլինի, բայց պարոն Հովհանիսյանին ինչ-որ բաներ հաստատ կտրվեն: Ավելի ճիշտ արդեն առաջարկվել է, այլ հարց է, որ Հովհաննիսյանին դրանք ձեռք չեն տալիս”,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը: Իսկանդարյանը չի կարծում, որ եթե Հովհաննիսյանի որոշ առաջարկներ […]

ՊՆ-ում մեծարել են “Երկնքի արծվին”

Խորհրդային միության կրկնակի հերոս, գվարդիայի փոխգնդապետ Նելսոն Ստեփանյանի ծննդյան 100-րդ տարեդարձի առթիվ ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում մարտի 29-ին տեղի  ունեցավ հադիսավոր միջացառում, որին ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ-ում Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի դեսպանատների, ՀՀ-ում տեղակայված 102-րդ ռազմակայանի ներկայացուցիչներ:  Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան և ներկաներին փառապանծ օդաչուի մասին պատմեցին ՀՀ զինված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՓետրվարիԱպրիլի