20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Րաֆֆին զայրացրել է կապանցիներին

Կապանցի, “Խուստուփ” հեռուստաընկերության գլխավոր խմբագիր եւ գործադիր  տնօրեն Սասուն Մանուկյանին խիստ զայրացրել եւ զարմացրել է  “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի տեսակետը: Վերջինս մարտի 29-ի հանրահավաքում աջակցել է բնապահպաններին:

“Այ, քեզ բան… Ուրեմն, մի 20 հոգի, ովքեր իրենք իրենց “բնապահպան” են կարգել, գնացին հրապարակ ու Րաֆֆի Հովաննիսյանը ասաց, որ ինքը կանգնում է նրանց կողքին՝ առանց հասկանալու, թե ինչ է կատարվել:

Եղիան (կամ Իլյա) ԱՄՆ-ում սփյուռքի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ասել է, թե Կապանի “ԴԻՆՈ” ընկերությունում մարդկանց աշխատանքի են ուղարկում էլեկտրաշոկով, եւ հիմա ընկերությունը դատի է տվել՝ զրպարտությունը հերքելու պահանջով.. .ու մի 20 հոգի, որոնք կապանցի էլ չեն, անում են ամեն ինչ, որ պատրանք ստեղծեն, թե սա բռնաճնշում է եւ հասկանալով, որ դատարանում պատժվելու են, փորձ են անում քաղաքականացնել հարցը…

Եվ այս ամենին միանում է նաեւ Րաֆֆի՞ն, բա եթե այդ մարդկանց ասածները իրականություն դառնան, ձեր ասած “հաղթական Կապանը”, որը, ի դեպ, քվեարկեց ձեր օգտին, կմնա առանց հիմնական աշխատատեղի… Սա՞ էր լինելու կապանցիներից Ձեր շնորհակալությունը:

Կապանցին դեմ քվեարկեց գործող ռեժիմին, որ Սյունիքի մարզկենտրոնում անկախության ողջ ընթացքում աշխատատեղ չի հիմնել, եւ այդ ընթացքում բնակչության թիվը նվազել է 15.000-ով, որ հիմա 8.000 աշխատանք փնտրող ու գործազուրկ կա, ինչը նշանակում է, որ էլի նվազելու է…

Ապավինելով Րաֆֆի Հովաննիսյանի ուղղամտությանը՝ դիմում եմ նրան՝ հորդորելով հանդես գալ նոր հայտարարությամբ ու հրաժարվել իր՝ հանրահավաքում արված հայտարությունից…”,-նշել է Սասուն Մանուկյանը  Ֆեյսբուքի իր էջում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ