08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Մարտի 29, 2013

Օսիպյանը` Սպենդիարյանի պատվանդանի վրա /վիդեո/

Քիչ առաջ ոստիկանության աշխատակիցները փորձեցին Ազատության հրապարակում խոչընդոտել երիտասարդներին, ովքեր տարբեր պաստառներով ուզում էին բարձրանալ Սպենդիարյանի արձանի պատվանդանին: Ոստիկաններին չհաջողվեց, երիտասարդները “գրավեցին” պատվանդանը, ոստիկաններն էլ` նրանց հետ: Միջադեպին խառնվեց Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Նա նույնպես բարձրացավ պատվանդանին, հորդորեց ոստիկաններին իջնել: Վերջիներս “ազատագրեցին” նաեւ պատվանդանը եւ ցուցարարները միացան հանրահավաքի մասնակիցներին: Մանրամասները տեսանյութում:

Րաֆֆին կդադարեցնի հացադուլը` քաղաքացիական բանակ է հավաքելու

Ազատության հրապարակում քիչ առաջ մեկնարկեց “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հաղթահավաք-հանրահավաքը: Այն բացեց Արմեն Մարտիրոսյանը եւ ներկայացրեց Հովհաննիսյանին ուղղված զորակցության նամակ-հեռագրերը, նաեւ հեռախոսազանգերը: “Նրանք պատրաստակամ են ապրիլի 9-ին այստեղ լինել, աջակցել Րաֆֆի Հովհաննիսյանին, բերել կարողությունները եւ ներդնել հանուն նոր Հայաստանի”,-հայտարարեց “Ժառանգության” վարչության փոխնախագահը:: Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահ` Րաֆֆի Հովհաննիսյան. այսպես ներկայացրեց Մարտիրոսյանը հարթակում կանգնած Րաֆֆի Հովհաննիսյանին: […]

Քաջարանցիների արկածները “Վրացականում”

Օրերս Քաջարան քաղաքի “Վրացական” սրճարանում, Henaran.am-ի տեղեկություններով, 4-5 երիտասարդ վիճաբանել են իրար հետ, քաշքշել, սեռական բնույթի հայհոյաքներ տեղացել: Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 2 հոգի մարմնական վնասվածքներ են ստացել: Ոստիկանությունից հաստատեցին մեր տեղեկությունը` ավելացնելով, որ 3 հոգի արդեն բերման են ենթարկվել, աշխատանքներ են իրականացվում եւս 2-ի ինքնությունը պարզելու համար: Կատարվում է նախաքննություն, նշանակված են դատաբժշկական փորձաքննություններ:

Նույնականացման քարտը անձանագիրն է

“Նույնականացման քարտերի մասին” ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ նույնականացման քարտը Հայաստանի Հանրապետության քաղաքացու ինքնությունը եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ է, որը նախատեսված է Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործելու համար: Նույն օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ նույնականացման քարտը կամ դրանում ամրագրված տվյալները կարող են օգտագործվել որպես վավերական փաստաթուղթ եւ տվյալներ այնպիսի իրավահարաբերություններում, որոնց կարգավորմանն ուղղված իրավական ակտերով նախատեսվում […]

Իսրայելն առաջին անգամ գերազանցեց ԱՄՆ-ին

2013-ի սկզբին պատմության մեջ առաջին անգամ Իսրայելը ճանաչվել է հրեաների ամենամեծ թվաքանակով երկիրը եւ նման ցուցանիշով առաջ անցել է ԱՄՆ-ից:  Իսրայելում ապրող հրեաների ընդհանուր թիվը կազմում է 6 միլիոն այն դեպքում, երբ ԱՄՆ-ում նրանք 5,5 միլիոն են: Ըստ Երուսաղեմի հրեական համալսարանի տվյալների` աշխարհում հրեաների թիվը 13,8 միլիոն է կազմում, ընդ որում Իսրայելից դուրս նրանց թիվը […]

Ո՞վ որտեղ կլինի ապրիլի 9-ին

ԱԺ ԲՀԿ խմբակցությունը դեռեւս չգիտի` ապրիլի իննին մասնակցելու է ՀՀ վերընտրված նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը, որը տեղի է ունենալու Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: ”Դեռ չենք քննարկել այդ հարցը, մենք ձեզ կտեղեկացնենք”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը: Հարցին` հնարավո՞ր է ԲՀԿ-ն այդ օրը լինի ”Ազատության” հրապարակում, որտեղ պատրաստվում է երդվել ”Ժառանգության” առաջնորդ […]

6 կուսակցություն և 1 դաշինք

Այսօր գումարած հերթական նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է ”Առաքելություն”, ”Բարգավաճ Հայաստան”, ”Հայ Ազգային Կոնգրես”, Հայ Յեղափոխական Դաշնակցություն, Հայաստանի Հանրապետական, ”Օրինաց երկիր” կուսակցությունների և ”Բարև Երևան” կուսակցությունների դաշինքի` 2013 թվականի մայիսի 5-ի Երևանի ավագանու ընտրությունների համամասնական ընտրակարգով ընտրական ցուցակները:  

Ճիշտ բառը Ցեղասպանությունն Է

Նախագահ Սերժ Սարգսյանի մեկնաբանությունները մեծ տարաձայնությունների տեղիք տվեցին, երբ, ինչպես հաղորդվում է, փետրվարի 5-ին Երեւանում իր նախընտական արշավի ժամանակ, նա հայտարարել է, թե “ցեղասպանություն” եւ “եղեռն” բառերը նույնն են: Նա վստահեցրել է, որ նախագահ Օբաման անգամ “ցեղասպանություն” բառը չարտասանելով ասել է “ամեն ինչ”: Հայաստանի նախագահը նկատի է ունեցել ԱՄՆ նախագահ Օբամայի կողմից “Մեծ եղեռն”, այլ ոչ թե “Հայոց ցեղասպանություն” եզրույթի օգտագործումը […]

Պարգեւատրվեցին գիտության հիմնախնդիրները լուսաբանողները

Ավանդույթի ուժ է ստանում “Տաշիր” բարեգործական հիմնադրամի, Կարեն եւ Սամվել Կարապետյանների  գործունեության ոլորտների ու աշխարհագրության պարբերաբար ընդլայնումը: Եվ այն, որ հիմնադրամն այսօր չի սահմանափակվում միայն Հայաստանով եւ իր բարեգործության շրջանակներում ընդգրկում է նաեւ Արցախը, Ջավախքն ու Սփյուռքը, արդեն որեւէ մեկի համար նորություն չէ: Նույնը կարելի է ասել նաեւ ոլորտների մասին: Այս մասին այսօր շեշտեց Կարեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՓետրվարիԱպրիլի