08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Մարտի 29, 2013

Ով չգիտի հարկային այդ պաշտոնյաներին . ՄԻՊ

ՄԻՊ Կարեն Անդրեասյանի տարբեր ոլորտների վերաբերյալ զեկույցներում ընդհանուր առմամբ շոշափվել է 148  խնդիր: Այս մասին Անդրեասյանն ասաց այսօր լրագրողների հետ հանդիպմանը: Նա նշեց, որ նախորդ տարվա ընթացքում լավագույն փոփոխությունը եղել է կադաստրի աշխատանքը: Մեծ առաջընթաց է նկատվել նաև խոսքի ազատության ոլորտում: Անդրեասյանը հայտնեց, որ ամենաբուռն բացասական արձագանքն իրենց զեկույցի վերաբերյալ եղել է դատական դեպարտամենտի կողմից: […]

Գիտնականները պարզել են աշխատանքից ազատվելու հիմնական պատճառը

Աշխատանքային ժամերի եւ ինտերնետի աննպատակ օգտագործումը շարունակում է մնալ աշխատանքից ազատվելու հիմնական պատճառը: Նորությունների ընթերցումը, ակտիվությունը սոցցանցերում, ինտերնետ գնումները, օնլայն խաղերը վերջին 2 տարվա ընթացքում աշխատանքից ազատվածների 34 տոկոսի դեպքում ամենահիմնավոր պատճառն են դարձել: Ընդ որում, նրանց մեծ մասն աշխատելիս է եղել տուրիստական գործակալություններում, IT ընկերություններում եւ բանկերում: Ընդ որում, տուրիստական գործակալներն ավելի շատ նախընտրել […]

Հրդեհ կարաոկե-բարում

Մարտի 28-ին, ժամը 12.58 ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 50 հասցեում գտնվող “Լիբիդո” կարաոկե-բարում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.13-ին, մարվել՝ 13.18-ին: Հովացման համակարգում այրվել է մեկուսիչ շերտը:

Եղանակը կտաքանա

Մարտի 29-ին, առավելապես օրվա երկրորդ կեսին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում` ամպրոպ, այնուհետև առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան` 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 29-ի ցերեկը կնվազի արևելյան շրջաններում 4-6, մնացած շրջաններում` 2-4 աստիճանով: Մարտի 31-ի ցերեկը, ապրիլի 1-ին, 2-ին ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-9 աստիճանով:

Պարզել են ԱԺ-ում բռնկված հրդեհի պատճառը

Մարտի 27-ին, ժամը 20.51-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ՀՀ Ազգային ժողովի հերթապահից տեղեկություն էր ստացվել, որ ԱԺ կենտրոնական մասնաշենքի նկուղից ծուխ է նկատվում: Ժամը 20.53-ին դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ, ավտոսանդուղք և ՃԿԿ արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը: Հրդեհը մարվել է ժամը 21.05-ին: Այրվել են ստվարաթղթի և փայտի մնացորդներ` մոտ 1 քմ մակերեսով: ՀՀ ԱԻՆ […]

Մայքլ Ջեքսոնի անավարտ բանաստեղծությունը աճուրդի կհանվի

“Bonhams” աճուրդի տանը աճուրդի է հանվել Մայքլ Ջեքսոնի նախկինում անհայտ բանաստեղծության ձեռագիրը: Այն հանդիսանում է հանգուցյալ “փոփ արքայի” անձնական բժիշկ Առնոլդ Քլեյնի անձնական հավաքածուի մի մասը: Ձեռագիրն ընդամենը 8 տողից է բաղկացած եւ, ամենայն հավանականությամբ, Ջեքսոնի չավարտած երգի սեւագիր է: Աճուրդի կազմակերպիչները հույս ունեն բանաստեղծությունը վաճառել 3-5 հազար դոլարով: Այն վաճառքի կհանվի հունվարի 23-ին Լոս […]

Վաճառքի է հանվել հազվագյուտ սեւ-սպիտակ պիթոնը /ֆոտո/

Ամերիկայում վաճառքի են հանել յուրօրինակ թագավորական պիթոնին, որին նրա սեփականատերը 16 հազար դոլար է գնահատել: Սեւ գլխով եւ սպիտակ մարմնով 3 ամսական էգ պիթոնը վաճառվում է “East Coast Reptile Breeders” կայքում: Սեփականատեր Քոլին Ուիվերի խոսքով` օձի լույս աշխարհ գալը 7 տարվա մանրամասն աշխատանքների արդյունք է: Բացի վաճառքի հանված օձից աշխարհում գոյություն ունեն եւս 2 նման […]

ՀՀ եւ Չինաստանի կառավարությունները տեխնիկատնտեսական համագործակցության համաձայնագիր ստորագրեցին

Հայաստանի Հանրապետության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահների պայմանավորվածության համաձայն՝ մարտի 29-ին ՀՀ ԱԳՆ-ում արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը եւ ՀՀ-ում ՉԺՀ դեսպան Տյան Չանչունը ստորագրեցին ՀՀ եւ ՉԺՀ կառավարությունների միջեւ տեխնիկատնտեսական համագործակցության մասին համաձայնագիր, որով մեկնարկում են Հայաստանում չինարենի տարածաշրջանային նշանակություն ունեցող դպրոցի կառուցման աշխատանքները:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՓետրվարիԱպրիլի