01 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ով չգիտի հարկային այդ պաշտոնյաներին . ՄԻՊ

ՄԻՊ Կարեն Անդրեասյանի տարբեր ոլորտների վերաբերյալ զեկույցներում ընդհանուր առմամբ շոշափվել է 148  խնդիր: Այս մասին Անդրեասյանն ասաց այսօր լրագրողների հետ հանդիպմանը:

Նա նշեց, որ նախորդ տարվա ընթացքում լավագույն փոփոխությունը եղել է կադաստրի աշխատանքը: Մեծ առաջընթաց է նկատվել նաև խոսքի ազատության ոլորտում: Անդրեասյանը հայտնեց, որ ամենաբուռն բացասական արձագանքն իրենց զեկույցի վերաբերյալ եղել է դատական դեպարտամենտի կողմից:

՛՛Ամենաօրինակելին ոստիկանության արձագանքն էր, ամենախայտառակը դատական իշխանության արձագանքն էր, ովքեր իրենց արձագանքով հուսահատեցնում են ՄԻՊ-ին ու հասարակությանը: Դատական դեպարտամենտը, փորձելով զրպարտել ՄԻՊ-ին, մոռանում է, որ հասարակության յոթանասուն տոկոսը դեռ չի վստահում իրենց: Մեր երկրի ամենամեծ չարիքը արդարադատության պակասն է՛՛,-ասաց ՄԻՊ-ը:

Վատ արձագանքերի թվում նա առանձնացրեց նաև Արդարադատության նախարարությանը՝ նշելով, որ նախարարությունն իր մեկնաբանություններով փորձում է մոլորեցնել ոչ իրավաբան ընթերցողներին: ՊԵԿ-ու ՏՄՊՊՀ-ի արձագանքներն են նաև զարմացրել Անդրեասյանին:

Նա հիշեցրեց, որ ՏՄՊՊՀ-ի իրենց զեկույցը տարօրինակ էր որակել: ՛՛Տարօրինակն այն է, մեկ քայլ են անում ու սպասում, որ իրենց պետք է դրա համար ծափահարեն, տարօրինակն այն է, որ նրանք չեն պատկերացնում, թե ինչ վիճակում է տնտեսական բլոկը: Հաց չլինելու խնդիրը իրենցն է՛՛:

Ինչ վերաբերում է  ՊԵԿ-ի արձագանքին, ապա Անդրեասյանը նշեց, որ ինքը կոռեկտ է արտահայտվել: ՛՛Բայց ով չգիտի, որ կան հարկային պաշտոնյաներ, ովքեր իրենց ընտանիքի անվան տակ բիզնես են անում: Դա էլ բերում է փոքր ու միջին բիզնեսի այս վիճակին՛՛:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ