22 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

Վաճառքի է հանվել հազվագյուտ սեւ-սպիտակ պիթոնը /ֆոտո/

Ամերիկայում վաճառքի են հանել յուրօրինակ թագավորական պիթոնին, որին նրա սեփականատերը 16 հազար դոլար է գնահատել: Սեւ գլխով եւ սպիտակ մարմնով 3 ամսական էգ պիթոնը վաճառվում է “East Coast Reptile Breeders” կայքում:

Սեփականատեր Քոլին Ուիվերի խոսքով` օձի լույս աշխարհ գալը 7 տարվա մանրամասն աշխատանքների արդյունք է: Բացի վաճառքի հանված օձից աշխարհում գոյություն ունեն եւս 2 նման օձեր, որոնցից մեկն իր տեսքի համար կրկին “պարտական” է Ուիվերին:

Նա պարզաբանել է, որ ցանկալի արդյունքի հասնելու համար հաճախ մի քանի տարի է պահանջվում, քանի որ թագավորական պիթոնները ողջ կյանքի ընթացքում միջինում 6 անգամ են ձվադրում: Այդ պատճառով էլ անհրաժեշտ գեներով օձ “ստանալու” համար անհրաժեշտ են ոչ միայն գիտելիքներ եւ հաստատակամություն, այլ նաեւ հաջողություն:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ