27 Հուլիսի, Saturday, 2024
KFC

Րաֆֆին կդադարեցնի հացադուլը` քաղաքացիական բանակ է հավաքելու

Ազատության հրապարակում քիչ առաջ մեկնարկեց “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հաղթահավաք-հանրահավաքը: Այն բացեց Արմեն Մարտիրոսյանը եւ ներկայացրեց Հովհաննիսյանին ուղղված զորակցության նամակ-հեռագրերը, նաեւ հեռախոսազանգերը:

“Նրանք պատրաստակամ են ապրիլի 9-ին այստեղ լինել, աջակցել Րաֆֆի Հովհաննիսյանին, բերել կարողությունները եւ ներդնել հանուն նոր Հայաստանի”,-հայտարարեց “Ժառանգության” վարչության փոխնախագահը::

Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահ` Րաֆֆի Հովհաննիսյան. այսպես ներկայացրեց Մարտիրոսյանը հարթակում կանգնած Րաֆֆի Հովհաննիսյանին: Լսվեց “Միացում, Հայաստան” վանկարկումը:

“Ժառանգության” առաջնորդը հայտարարեց, որ ինքն է միայն ելույթ ունենալու: Նա մեկ անգամ էլ փաստեց, որ հաղթողը ժողովուրդն է, իսկ իշխանությունը վախեցավ բացել ընտրատեղամասերի քվեատուփերը: “Վախեցավ պարտությունից: Իսկ մեր ժողվուրդը ուզում է մի բան` մեր հայրենիքի փրկությունն ու ազատությունը` մեր ապագան”,-ասաց:

Հովհաննիսյանը հավաքվածներին խնդրեց մեկ անգամ եւս վերահաստատել այն պարտավորությունը, որ փետրվարի 18-ին տվել են իրեն, որպեսզի ավելի կոնկրետացնի իր քայլերը:

“Ժառանգության” առաջնորդը առաջարկեց մեկ րոպե լռությամբ հիշել, որ այսօր Հիսուս Քրիստոսի խաչվելության օրն է, ապա հայտարարեց, որ Սուրբ Հարության տոնին կավարտի իր համեստ ծոմը, ինչից հետո առանց կազդուրման շարունակելու է իր պայքարը:

Ապրիլի 1-ից նա անցնելու է սահմանից սահման, այցելելու է տարբեր բնակավայրեր, որպեսզի  ապրիլի 9-ի համար քաղաքացիական բանակ հավաքի: Առաջին կանգառը Կապանն է:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ