18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ինչու է Րաֆֆին Պահքի ավարտին դադարեցնում հացադուլը /ֆոտո, վիդեո/

”Մեզ համար ավելի ակնհայտ է դառնում, որ հայ ժողովուրդը հաղթել է”,-այսօր ”Ազատության” հրապարակում հանրահավաքից հետո ասաց ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով մարտի 31-ին` սուրբ Զատիկի` Հարության տոնին կդադարեցնի հացադուլը: Փաստորեն Մեծ պահքի ավարտին կավարտվի նաեւ հացադուլ հայտարարած նախագահի նախկին թեկնածուի հացադուլը:

”Ապրիլի իննին հնարավորություն ունենք ունենալու իսկական քաղաքական լուծում, ազգային միաձուլում”,-ասաց նա: Henaran.am-ի հարցին` ինչու որոշեց դադարեցնել հացադուլը, Հովհաննիսյանը պատասխանեց. 

”Ապրիլի իննին գնում ենք դեպի հաղթանակ` առույգ և առողջ”,-ապա միացավ Ազատության հրապարակի շուրջպարին: 

Հրապարակի տարբեր հատվածներում ներկաները շուրջպար էին բռնել, նրանք պարում էին ու երգում: Պարին միացան նաև ”Ժառանգության” անդամ, Երևանի ավագանու ընտրություններում ”Բարև Երևան” դաշինքը գլխավորող Արմեն Մարտիրոսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանի մայրը` տիկին Վարդիթերը, դուստրը` Շուշին, ”Կարին” ազգագրական պարի համույթի անդամները ղեկավար Գագիկ Գինոսյանի հետ և այլք:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ