19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

“Ժառանգությունն” այն ուժը չէ /վիդեո/

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը համոզված է, որ ”Ժառանգություն” կուսակցության առաջանորդ, նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին պաշտոններ տրվելու են: ”Կապրենք, կտեսնենք` ինչ կլինի, բայց պարոն Հովհանիսյանին ինչ-որ բաներ հաստատ կտրվեն: Ավելի ճիշտ արդեն առաջարկվել է, այլ հարց է, որ Հովհաննիսյանին դրանք ձեռք չեն տալիս”,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Իսկանդարյանը չի կարծում, որ եթե Հովհաննիսյանի որոշ առաջարկներ բավարարվեն, օրինակ` նրան պաշտոններ տրվեն, դա կնշանակի, թե ձևավորվում է ՀՀԿ-”Ժառանգություն” կոալիցիա, և ”Ժառանգությունն” էլ կարող է օգտագործելով այդ պաշտոնները` ազդեցություն ունենալ իշխանության վրա: Նրա խոսքով` ”Ժառանգությունն” այն ուժը չէ, ով կարող է ազդել իշխանության վրա:

Ինչ վերաբերում է երկխոսությանը, ապա, ըստ քաղաքագետի`դա շոու է: ”Show must go on”,-ասաց Իսկանդարյանը: 

Զրույցի շարունակությունը դիտեք տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ