02 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

Էտ ով ա … Հայրապետյանը չի ճանաչում Հրանուշ Խառատյանին /վիդեո/

”Ռուբեն Հայրապետյանն ինձ դատի է տվել, բայց չի գալիս դատական նիստերին, իսկ թե ինչու` իրեն հարցրեք”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: ”Ես էլ իրեն եմ դատի տվել, բայց սա իր դատն է ու չի գալիս”,-հավելեց ազգագրագետը: Նա նշեց, որ Հայրապետյանի չներկայանալու պատճառով դատական նիստերը մշտապես հետաձգվում են:

Այսօր Henaran.am-ը Ռուբեն Հայրապետյանից հետաքրքրվեց, թե ինչու չի ներկայանում Հրանուշ Խառատյանի հետ առնչվող դատական նիստերին: Հայրապետյանը զարմացած հարցրեց` “էտ ով ա”: Երբ ասացինք, որ ինքն է դատի տվել Խառատյանին, ժպտալով արձագանքեց.”Կարող ա տվել եմ, չեմ հիշում”: Հայրապետյանն այլևս ոչ մի հարցի չպատասպանեց ու հեռացավ:

ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանը դատի  է տվել ազգագրագետ Հրանուշ Խառատյանին` ”մարդ եղե’ք, պարո’ն Հայրապետյան, եկե’ք, օգնեք նախաքննությանը” արտահայտության համար: ՀՖՖ նախագահին վիրավորել է Խառատյանի այս հայտարարությունը եւս.

””Առագաստ” սրճարանում ինքը ասել է, որ ներկա է եղել, հետո ոչ, անհայտացել է /խոսքը Պողոս Պողոսյանի սպանության օրվա մասին է-հեղ./: Ես ասում եմ, որ առնետի նման փախել է, ինչպես բոլորը, ովքեր այնտեղ ներկա են եղել և փախել են”:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ