04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Աշխարհի ամենահարուստ ֆուտբոլիստները

Անգլիացի ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմը կրկին աշխարհի ամենահարուստ 50 ֆուտբոլիստների ցանկի առաջատարն է: Նրա կարողությունը գնահատվում է 175 մլն ֆունտ ստեռլինգ, ինչը գրեթե 50 մլն-ով գերազանցում է “Ոսկե գնդակի” քառակի մրցանակակիր Լիոնել Մեսսիի եկամուտը:

Ֆուտբոլի վետերանն իր առաջին տեղի համար պարտական է ֆրանսիական “Պարի Սեն-Ժերմենի” հետ պայմանագրին, սակայն Բեքհեմն արդեն հայտնել է, որ այս ակումբից ստացված եկամուտն իբրեւ օգնություն տրամադրելու է տեղի երեխաներին: 

Միաժամանակ Մեսսին հռչակվել է ներկա պահին ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: Արգենտինացին օրական 100 հազար ֆունտ է ստանում: Նրա եկամուտը մասնագետները գնահատել են 115.5 մլն ֆունտ: Նրա հիմնական մրցակից Կրիշտիանու Ռոնալդուն Մեսսիից ընդամենը 3.5 մլն-ով է քիչ վաստակում: 

Մոլորակի ամենահարուստ ֆուտբոլիստների առաջին տասնյակն ըստ “Goal.com”-ի` հետեւյալ տեսքն ունի.

1. Դեյվիդ Բեքհեմ (“Պարի Սեն-Ժերմեն”)-175 մլն ֆունտ ստեռլինգ

2. Լիոնել Մեսսի (Բարսելոնա)-115.5

3. Կրիշտիանու Ռոնալդու (“Ռեալ” Մադրիդ)-112

4. Կակա (“Ռեալ” Մադրիդ)-66.5

5. Ռոնալդինյո (“Ատլետիկո” Մինեյրո)-63

6. Սեմյուել Էտո’Օ (“Անժի” Մախաչկալա)-52

7. Ուեյն Ռունի (“Մանչեսթր Յունայթեդ”)-50

8. Զլատան Իբարգիմովիչ (“Պարի Սեն-Ժերմեն”)- 47

9. Ռիվալդո (Սան-Կոետաո, Բրազիլիա)-45.5

10. Ռիո Ֆեռդինանդ (“Մանչեսթր Յունայթեդ”)-42

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ