Րաֆֆու կողքին` եւս մի սիրելի կին/վիդեո/
Ազատության հրապարկում, բացելով այսօրվա բաց-քաղաքացիական խորհրդի նիստը, “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայացրեց իր կողքի կնոջը: “Խնդրեմ, ծանոթացեք, իմ մայրն է` Վարդիթեր Կոճոլյան-Հովհաննիսյանը: Նա եկել է Ամերիկայից ինձ տեսության: Ի դեպ, ասեմ, որ Հայաստանում է նաեւ իմ հայրը` Ռիչարդ Հովհաննիսյանը”,- հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Հավաքվածները ծափողջույններով դիմավորեցին տիկին Վարդիթերին, նրան ծաղիկներ նվիրեցին : Որդու պես մայրն էլ բարեւեց եւ ողջագուրվեց հավաքվածներին: Տիկին Վարդիթերը չզրուցեց լրագրողների հետ, սակայն ասաց, որ շնորհակալ է բոլորից, որ սատարում են որդուն: Րաֆֆի Հովհաննիսյանն ու նրա մայրը հետեւեցին քաղաքացիական խորհրդի նիստին:
Ավարտից հետո տիկին Վարդիթերը քայլեց Ազատության հրապարակում: Թե ինչ ասաց նա քաղաքացիներին` դիտեք տեսանյութում: