Օբաման առաջին անգամ իր նախագահության ընթացքում Իսրայելում է
Մարտի 20-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման որպես նախագահ առաջին անգամ մեկնել է Իսրայել: Նրա այցը համընկել է Բենյամին Նետանյահուի ղեկավարության ներքո Իսրայելի նոր կառավարության երդմնակալության արարողության հետ, հաղորդում է “Ալ-Ջազիրա”-ն:
Օբամայի եռօրյա այցի օրակարգում հանդիպումներն են վարչապետ Նետանյահուի, ընդդիմության ղեկավարի հետ, ինչպես նաեւ մի քանի թանգարանների եւ հուշարձանների այցելությունները, մամլո ասուլիսներ եւ ելույթներ, ընթրիքներ եւ ընդունելություններ: Նա նաեւ կայցելի Պաղեստին, Բեթղեհեմ եւ Ռամալլա:
Սպասվում է, որ Օբաման իսրայելական ղեկավարների հետ կքննարկի երկկողմ հարաբերությունները, իրանական միջուկային սպառնալիքը, մերձավորարեւելյան հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարները, ինչպես նաեւ Սիրիայի իրավիճակը:
Օբամայի նախորդ այցն Իսրայել 2008-ին էր` նախքան նախագահ ընտրվելը: Այն ժամանակ նա դեռեւս նախագահի թեկնածու էր Դեմոկրատական կուսակցության կողմից: