01 Փետրվարի, Saturday, 2025
KFC

Ընդդեմ Գագիկ Ջհանգիրյանի դատական նիստից /վիդեո/

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սեմիզար Հովսեփյանը մարտի 20-ին հետաձգեց Մատաղիսի գործով արադարացված զինծառայողների հայցը ընդդեմ Գագիկ Ջհանգիրյանի:

Մատաղիսի գործով երկու զինծառայողների սպանության համար նախ ցմահ ազատազրկման դատապարտված, 2012թ. դեկտեմբերին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից արդարացված Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը եւ Ռազմիկ Սարգսյանը Գագիկ Ջհանգիրյանից պահանջում են հրապարակային ներողություն ,  100 հազար դրամ՝ իրենց վիրավորելու եւ 200 հազար դրամ՝ զրպարտելու համար:

Լրատվամիջոցներին տված հարցազրույցում Գ. Ջհանգիրյանը նրանց մարդասպան էր անվանել: “Մարդասպանները պետք է նստեն, ես մնում եմ իմ կարծիքին, ես չեմ փոխել իմ կարծիքը, որ նրանք են սպանել”,-ասել էր նա: Հայցվորները սա համարում են զրպարտանք, վիրավորանք, ինչպես նաեւ  անմեղության կանխավարկածի խախտում:

Գագիկ Ջհանգիրյանը դատարան չէր ներկայացել: Նրա  ներկայացուցիչ Վահե Հովսեփյանը դատարանին խնդրեց  ժամանակ տրամադրել` իր դիրքորոշումը արտահայտելու եւ առարկությունները դատարան ներկայացնելու համար:

Հաջորդ դատական նիստը կհրավիրվի ապրիլի 10-ին: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ