24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Հայաստանը ստանձնել է ԱՊՀ անդամ պետությունների զբոսաշրջության խորհրդի նախագահությունը

Մարտի 15-ին Մոսկվայում կայացել է ԱՊՀ անդամ պետությունների զբոսաշրջության խորհրդի նիստը: Նիստի աշխատանքներին մասնակցել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը:

Խորհրդի որոշմամբ Հայաստանը մեկ տարի ժամկետով ստանձնել է Խորհրդի նախագահությունը:

Նիստի ընթացքում քննարկվել են ԱՊՀ անդամ երկրներում զբոսաշրջության ոլորտի վերջին զարգացումները, զբոսաշրջության բնագավառում համագործակցության և ինտեգրման հեռանկարները, այլ հարցեր:

Զբոսաշրջության ոլորտում համագործակցության համաձայնագրի մասնակից պետությունների ներկայացուցիչները հանդես են եկել ելույթներով:

Ա.Պետրոսյանն իր ելույթում ներկայացրել է վերջին տարիներին զբոսաշրջության ոլորտում Հայաստանի ձեռքբերումները և իրականացվող ծրագրերը:

Նիստին ընդունվել է մինչև 2020 թվականը ԱՊՀ անդամ պետություններում զբոսաշրջության բնագավառում ինտեգրման գործընթացների զարգացման Ռազմավարությունը, որում հաշվի են առնվել հայկական կողմի ներկայացրած առաջարկությունները:

Հատկանշական է, որ Ռազմավարության մեջ, վերջինիս մշակման համար հիմք հանդիսացող փաստաթղթերի շարքում, համաշխարհային զբոսաշրջության վերաբերյալ Մանիլայի, Հաագայի և Օսակայի հռչակագրերի հետ մեկտեղ, ներառվել է նաև Զբոսաշրջության վերաբերյալ Երևանյան հռչակագիրը, որն ընդունվել է 2012 թվականի հոկտեմբերի 19-ին Երևանում կայացած “Համամարդկային արժեքները և մշակութային բազմազանությունը 21-րդ դարում. զբոսաշրջության ներդրումը” խորագրով միջազգային համաժողովի ժամանակ:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ