Վարչապետի հեղափոխական հոգին մարել է, թե մտածողությանը չի հասել
Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ընթացքում ՛՛Ժառանգության՛՛ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նախ շնորհավորեց կառավարությանը և բոլորին հայկական մեծ հեղափոխության կապակցությամբ:
՛՛Հարգելի Տիգրան Սարգսյան, չեմ մտածում, որ անմասն կմնաք հայկական մեծ հեղափոխությունից: Կարծում եմ՝ ձեր մեջ չի մարել հեղափոխական լինելու ցանկությունը, սակայն ձեզ դեռ չենք տեսել ժողովրդի իրավունքն իրականացնող վայրերից և ձեր կարծիքը չեք հայտնել Բաղրամյան քսանվեցում միշտ բանտախցում գտնվող Սերժ Սարգսյանի վերաբերյալ՛՛,-ասաց Փոստանջյանը` հետաքրքրվելով` արդյոք վարչապետը ներկա է լիենլու ուրբաթ օրը Ազատության հրապարակում հանրահավաքին:
Մինչ Տիգրան Սարգսյանը կպատասխաներ Աժ նախագահ Հովիկ Աբրահմյանը ժպտալով` ասաց. ՛՛Վարչապետ, չեմ մասնակցելու՛՛: Ապա Տիգրան Սարգսյանը պատասխաեց.
՛՛Ես չեմ մասնակցելու ձեր հանրահավաքին, որովհետև իմ աշխատանքային օրակարգը այլ միջոցառումներով է լեցուն` կարևորագույն միջոցառումներով :
Համաձայն չեմ ձեր գնահատականների ու հնչեցրած մեղադրանքների հետ: Քաղաքական բանավեճը տեղափոխում եք վիրավորանքների դաշտ: Այս հեղինակավոր դահլիճը չի կարելի դարձնել այդպիսի բանավեճի, նաև վիրավորանքներով լի դահլիճ: Դա վատ ճանապարհ է ու վատ տեղ է տանում:
Մնանք քաղաքակիրթ երկխոսության շրջանակներում, որ այս տարիների ընթացքում կարողացել ենք միասին պահպանել: Մենք շատ հարգալից ենք վերաբերում ձեր քաղաքական սկզբունքներին, բայց խնդրում ենք, որ դուք էլ հարգեք մեր քաղաքական թիմին, մեր գնահատկանների ու վերլուծությունների նկատամամբ հարգալից վերաբերմունք դրսևորեք՛՛:
՛՛Փաստորեն, ձեր մեջ արդեն մարել է հեղափոխական լինելու ցանկությունը, և եթե չեք մասնակցելու ժողովրդի հանրահավաքին, հուսանք, հեղափոխությունը ձեր մեջ նորից կարթնանա՛՛,-արձագանքեց պատգամավորը:
Ապա նա վարչապետին հարցրեց, թե ինչ են պատրաստվում անել քաղաքական անհնազանդության միտում ունեցող հասարակության հետ, մասնավորապես այն մարդկանց հետ, ովքեր չեն վճարելու իրենց հարկերը: ՛՛Կառավարությունն ինչպես պետք է կազմակերպի աշխատանքները՝ բյուջեում չունենալով գանձումներ՛՛,-հարցրեց Փոստանջյանը:
Վարչապետը նշեց, որ օրենսդրությունը սահմանել է, թե ինչ պատժամիջոցներ են ձեռնարկվում նման դեպքում: Տիգրան Սարգսյանն իր հեղափոխոկան ոգու վերաբերյալ Փոստանջյանի ակնարկի վերաբերյալ նշեց, որ տարիներ առաջ ինքը մի հոդված է գրել ՛՛Ինչպես իրականացնել հեղափոխություն՛՛:
՛՛Այնտեղ տրամաբանությունը հետևյալն է: Ցանակացած հեղափոխոթյուն սկսում է մտածողության հեղափոխությունից: Առաջին հերթին պետք է ձեր գաղափարները ներկայացնեք հանրությանն ու նրանց վարակեք այդ գաղափարներով, թե ինչիպիսի ապագա եք ուզում կառուցել:
Եթե ես տեսնեմ այդ հեղափոխությունը և իմ նման մտածող մարդիկ տեսնեն, դա նշանակում է, որ այդ հեղափոխությունը մտածողության մեջ պետք է կատարել, ապա կյանքում իրականացնել փոփոխություններ՛՛: