25 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Մարտի 2013

Օլիգարխիան ավելի պաշտպանված կլինի

Նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը տարակուսելի է համարում: ՛՛Հատկապես ուշագրավ էր այն, թե ինչու են Հայաստանից մարդիկ հեռանում, պարզվեց, որ հեռանում են ոչ թե սոցիալական վատ պայմանների պատճառով, այլ գաղջ մթնոլորտի հետևանքով, մնում է հասկանալ ինչի հետևանքով է դա առաջացել՛՛,-այսօր ՛՛Հենարան՛՛ ակումբում նկատեց նախագահի նախկին թեկնածուն: Մելիքյանը համաձայնեց, որ փոփոխություններ […]

Մամեդյարովը` Երեւան-Վան չվերթի մասին

“Ադրբեջանում Թուրքիայի դեսպանը բազմիցս խոսել է Երեւանի եւ Վանի միջեւ ավիաչվերթների մասին”: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, հաղորդում է “1NEWS.AZ”-ն: Նրա խոսքով` թուրք դիվանագետի հայտարարությունն Ադրբեջանն ընդունում է որպես Անկարայի պաշտոնական դիրքորոշում: “Ողեւորների ներկայությունը կամ բացակայությունն այլ հարց է”,-ընդգծել է նա: Նշենք, որ Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Ալպեր Ջոշղուն հայտարարել էր, […]

Հայրիկյանի մահափորձի պատվիրատուները ազատության մեջ են /վիդեո/

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ կազմակերպված մահափորձի գործով կալանավորվածները միայն կատարողներն են: Հայրիկյանը պահանջում է գտնել իրական պատվիրատուներին եւ գտնում է, որ մահափորձը ուղղված էր եւ քաղաքական գործիչ Հայրիկյանի, եւ նախագահի թեկնածու Հայրիկյանի դեմ: “Պարույր Հայրիկյանը գտնում է, որ իր դեմ մահափորձի քրեական գործով կալանավորված անձինք ընդամենը փոքրագույն մասնիկ են, ուստի, հաշվի առնելով հանցագործության բնույթը եւ […]

Վերանայվում է “Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին” օրենքը

Ազգային ժողովի պատգամավորներն այսօր կեսօրին մեկնարկելիք նիստում կշարունակեն հարցեր ուղղել Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին` նախօրեին նրա կողմից նոր խմբագրությամբ ներկայացված “Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին” օրենքի և կից ներկայացվող 14 օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթի վերաբերյալ: ԿԲ նախագահը` ներկայացնելով օրենսդրական նախաձեռնությունը, նշեց, որ 15 օրինագծերից կազմված ծավալուն փաթեթը […]

Մեկ ժամով անջատում են բոլոր լույսերը

Մարտի 23-ին` Հայաստանի ժամանակով 20.30-ին, տեղի կունենա Վայրի Բնության Համաշխարհային հիմնադրամի “Երկրի ժամը” ամենամյա գլոբալ ակցիան: Իր մասշտաբով այն ամենազանգվածային ակցիան է մարդկության պատմության մեջ: Սկսած 2007-ից, երբ ավստրալական Սիդնեյը հանդես եկավ նման նախաձեռնությամբ, ամեն տարի մարտի վերջին շաբաթ օրը միլիոնավոր մարդիկ ողջ աշխարհում մեկ ժամով անջատում են բոլոր լույսերը, քանի որ նրանց համար կարեւոր […]

Գարեգին Ա-ն դրանով “իր պարտքն էր հանձնում սատանային”

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանն իր տեսաբլոգում պատմել է 1990-ականների կեսերին Գարեգին Ա կաթողիկոսի հետ տեղի ունեցած հանդիպումներից ստացված տպավորությունների մասին: Վեհափառը օրվա հացին կարոտ երեխաներին, իրականությունից ամբողջովին կտրված, ասաց, որ Էջմիածնից միայն իր օրհնությունն է բերել: Հաջորդ հանդիպման ժամանակ Գարեգին Ա-ն անկաշկանդ ծխում էր թանգարանի կարգավիճակ ունեցող վեհարանում՝ արդարանալով, որ դրանով “իր […]

Տիգրան Ուրիխանյանի օգնականի գրագիտության “ցենզն” ու պատասխանը

Զավեշտ թիվ 1՝ Գագիկ Մելիքյան: “Եթե ուղեղտ չի հերիքում հասկանալու, որ խոսքը ոչ թե Վոլոչկովայի մասին էր, այլ Տարոն Մարգարյանի, ուրեմն խելքի արի ու զբաղվի քեզ հասանելի գործերով: Ժողովրդի փողերը լափելուց հետո մի փորձեք ձեզ քննադատողի առողջությունից խոսել, մանավանդ դու՝ Գագիկ, որ առիթ ունեցել էս նախանձով դիտարկել ու բարձր գնահատական տալ այն մարդու կանանց նկատմամբ […]

Կկրկնի՞ Հռոմի Ֆրանցիսկոս պապը կարդինալ Բերգոլիոյի խոսքերը Հայոց ցեղասպանության մասին

Կարդինալ Խորխե Մարիո Բերգոլիոյի՝ Հռոմի Ֆրանցիսկոս պապ դառնալուց շատ չանցած, հայկական և թուրքական լրատվամիջոցները շտապեցին իրենց լսարաններին տեղեկացնել, որ արգենտինացի արքեպիսկոպոսը մի շարք առիթներով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Երբ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը 2004 թվականի ապրիլի 23-ին այցելեց Բուենոս Այրես, կարդինալ Բերգոլիոն միացավ նրան էկումենիկ պատարագում և խոսեց Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողության ժամանակ: […]

Բոլոր տարբերակները Րաֆֆուն փակուղի են տանելու

ԼՂՀ նախկին արտգործնախարար, նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանը կարծում է, որ ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը երեք տարբերակ ունի, որոնց կարող է հետևել: Առաջին տարբերակը ուժային իշխանափոխության դիմելն է, մյուսը հրապարակում դիմակայությունը շարունակելն է, որն, ի վերջո, ցրվելու է իշխանությունների կողմից ուժային ճանապարհով: Երրորդ տարբերակը իշխանության հետ համագործակցության գնալն է: Այս մասին Մելիքյանն ասաց այսօր ՛՛Հենարան՛՛ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՓետրվարիԱպրիլի