19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հայրիկյանի մահափորձի պատվիրատուները ազատության մեջ են /վիդեո/

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ կազմակերպված մահափորձի գործով կալանավորվածները միայն կատարողներն են: Հայրիկյանը պահանջում է գտնել իրական պատվիրատուներին եւ գտնում է, որ մահափորձը ուղղված էր եւ քաղաքական գործիչ Հայրիկյանի, եւ նախագահի թեկնածու Հայրիկյանի դեմ:

“Պարույր Հայրիկյանը գտնում է, որ իր դեմ մահափորձի քրեական գործով կալանավորված անձինք ընդամենը փոքրագույն մասնիկ են, ուստի, հաշվի առնելով հանցագործության բնույթը եւ հասարակական հնչեղությունը, պետական լիազոր մարմից պահանջում է ողջամիտ ժամկետում բացահատել իրական պատվիրատուին կամ պատվիրատուներին, որոնց հանձնարարությամբ իրականցվել է մահափորձը”,-մասնավորապես ասաց փաստաբան Լեւոն Բաղդասարյանը:

Պատասխանելով հարցին, թե արդյոք կասկածում են նախաքննական մարմնին` փաստաբան Լեւոն Բաղդասարյանը նշեց, որ իրենք կասկած չունեն, հավատում են  եւ նախաքննական մարմինն իր աշխատանքն է անում: Փաստաբանը նաեւ կարծիք հայտնեց, որ իրենք համոզված են, որ հանցագործության պատվիրատուները դեռ դրսում են:

“Հիմքեր ունենք կասկածելու եւ քանի որ նախաքննություն է, ոչինչ չենք հրապարկում”,-ասաց Լեւոն Բաղդասարյանը: Այս հայտարարությունը տարակուսանք առաջացրեց լրագրողների մոտ, որովհետեւ այդպես էլ չհասկացվեց, թե ինչու են ասուլիս հրավիրել այն դեպքում, թեթե ասելու ոչինչ չունեն:

“Մենք պարզապես հայտարարություն ենք անում, չենք բողոքում”-ասաց փաստաբանը:

Ինչ վերաբերում է Հայրիկյանի առողջությանը, ապա նա բողոքներ ունի նյարդային համակարգից, եւ Հայաստանում չկա այնպիսի բուժսարքավորում, որով հետազոտեին Հայրիկյանին: “Մտածում ենք նրան Գերմանիայում հետազոտելու եւ բուժելու մասին”,-ասացին Հայրիկյանի ներկայացուցիչները:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ