18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Տիգրան Ուրիխանյանի օգնականի գրագիտության “ցենզն” ու պատասխանը

Զավեշտ թիվ 1՝ Գագիկ Մելիքյան:

“Եթե ուղեղտ չի հերիքում հասկանալու, որ խոսքը ոչ թե Վոլոչկովայի մասին էր, այլ Տարոն Մարգարյանի, ուրեմն խելքի արի ու զբաղվի քեզ հասանելի գործերով: Ժողովրդի փողերը լափելուց հետո մի փորձեք ձեզ քննադատողի առողջությունից խոսել, մանավանդ դու՝ Գագիկ, որ առիթ ունեցել էս նախանձով դիտարկել ու բարձր գնահատական տալ այն մարդու կանանց նկատմամբ ճաշակին, կոնկրետ վայրում, կոնկրետ առիթով:

Իսկ հիմա հանրության համար: Հերթական անգամ երբ ԲՀԿ պատգամավորը հանդես է գալիս քննադատությամբ, որոշ հակառակորդներ վրա են տալիս անձնական վիրավորանքներով ու բոլոր տեսակի միջոցներ ձեռնարկում, որպեսզի շեղեն իր ուշադրությունը ժողովրդի խնդիրներից”:

Ներկայացրեցինք ԲՀԿ-ական պատգամավոր, ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուիխանյանի օգնական՝ Արսեն Մկրտչյանի պատասխանը ՀՀԿ խորհրդի անդամ Գագիկ Մելիքյանին, ով Henaran.am-ի հետ զրույցում տարօրինակ եւ զավեշտալի էր համարել ԱԺ-ում Տիգրան Ուրիխանյանի հայտարարությունը:

Հ. Գ. ԲՀԿ մամլո ծառայությունից ԶԼՄ-ներին ուղարկված հաղորդագրությունը ներկայացրեցինք առանց սրբագրման: Կարծում ենք ընթերցողին հետաքրքիր է` գրագիտության ինչպիսի “ցենզ” ունեն պատգամավորների օգնականնները:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ